ԱՄՆ-ի Հինդա եւ Արթուր Մարկուսի անվան ծերացման հետազոտությունների ինստիտուտի գիտնականները պարզել են, որ լավ քնի բանալին գիշերը ննջասենյակում 20-25 °C ջերմաստիճանի պահպանումն է: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal Science of the Total Environment (JSTE) ամսագրում: Այս ջերմաստիճանի միջակայքում է, որ քունը կլինի առավել արդյունավետ եւ հանգիստ: Եթե ջերմաստիճանը լինի ավելի բարձր կամ ցածր, ապա քնի որակը կնվազի։ Հետազոտությանը մասնակցել է 65 տարեկան եւ բարձր տարիքի 50 մարդ։ Նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ վատ քունը կարող է բացասաբար ազդել կոգնիտիվ ունակությունների վրա, բարձրացնել սթրեսը, անհանգստությունը, հոգնածությունը։






