Կոլորադոյի համալսարանի Բժշկական դպրոցի գիտնականները հայտնաբերել են ճարպակալման բուժման նոր ֆերմենտ։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of Clinical Investigation-ում։
Գիտնականներն ուսումնասիրել են հիստոնդեացետիլազա 1 (HDAC11) ֆերմենտը, որն անհրաժեշտ է ճարպային հյուսվածքի ֆունկցիայի կարգավորման համար։ Թիմն ուսումնասիրել է, թե ինչի կարող է հանգեցնել HDAC11-ի թուլացումը մկների մոտ եւ մարդու ճարպային հյուսվածքների բջիջներում, որոնք ստացվել են ճարպակալում ունեցող եւ վիրահատված պացիենտներից։
Նրանք նշել են, որ ինհիբացված HDAC11-ը հանգեցրել է սպիտակ ճարպի առաջացման, որը հիմնականում պահպանում է էներգիան տրիգլիցերիդի ձեւով։ Գոյություն ունի նաեւ դարչնագույն ճարպային հյուսվածք՝ բազմաթիվ միտոխոնդրիաներով, որոնք թերմոգենեզի ընթացքում ցրում են քիմիական էներգիան ջերմության տեսքով, ինչպես նաեւ մարմնագույն ճարպ, որն անցումային է սպիտակի եւ դարչնագույնի միջեւ։
Հայտնագործությունը ցույց է տալիս, որ ճարպային հյուսվածքները կարելի է խթանել էներգիա ծախսելու համար՝ ազդելով հյուսվածքի տարբեր մոլեկուլյար մեխանիզմների վրա։ Դա տեղի է ունենում ի հաշիվ UCP1 էքսպրեսիայի ավելացման անգամ կատեխոլամինների հանդեպ ռեզիստենտության պայմաններում, որոնց վրա ազդելուն էին ուղղված ճարպակալման դեմ պայքարի նախորդ մեթոդները։
2023թ. սեպտեմբերին Ֆլորիդայի համալսարանի աշխատակիցները ներկայացրին նիհարելու միջոց, որը նմանակում է ֆիզիկական ակտիվությանը։ Միացությունը օգնում է ավելի արդյունավետ նվազեցնել քաշը մարզումների ժամանակ, ընդ որում՝ չի ազդում ախորժակի վրա։






