Գյուղատնտեսության և արդյունաբերության մեջ լայնորեն օգտագործվող հերբիցիդները հանգեցնում են դեռահասների ուղեղի  աշխատանքի վատացմանը: Այս եզրակացությանն են հանգել Սան Դիեգոյի Կալիֆորնիայի համալսարանի գիտնականները: Գիտնականների հետազոտության արդյունքները հրապարակվել են Environmental Health Perspectives ամսագրում, հաղորդում է Medical Xpress-ը։

Հեղինակները մեզի նմուշներ են հավաքել Էկվադորում բնակվող 11-ից 17 տարեկան 519 դեռահասներից: Գնահատվել են նաև մասնակիցների  ուշադրության և հսկողության, հիշողության և ուսուցման, լեզվի, տեսողական-տարածական և սոցիալական ընկալման ցուցանիշները:

Պարզվել է, որ հետազոտվողների մեծամասնության օրգանիզմում հայտնաբերվել են երկու հայտնի հերբիցիդ՝ գլիֆոսատը և 2,4-դիքլորֆենօքսիքացախաթթուն (2,4D): Մասնավորապես, առաջին նյութը հայտնաբերվել է մասնակիցների 98 տոկոսի, իսկ երկրորդը՝ 66 տոկոսի նմուշներում։

Մեզում  2,4D-ի ավելի մեծ պարունակությունը կապված է  եղել  ուշադրության և հսկողության, հիշողության և ուսուցման, ինչպես նաև լեզվի  ցուցանիշների նվազման հետ: Գլիֆոսատի կոնցենտրացիայի ավելացումը կապված է եղել ավելի վատ սոցիալական ընկալման  հետ:

Հերբիցիդները մոլորակի վրա ամենատարածված պեստիցիդներն են: Գլիֆոսատն օգտագործվում է բազմաթիվ մշակաբույսերի, այդ թվում՝ եգիպտացորենի և սոյայի համար: 2,4D-ը՝  լայնատերև հերբիցիդն,   օգտագործվում է սիզամարգերում, ջրային օբյեկտներում և գյուղատնտեսական մշակաբույսերում: Այս պեստիցիդների նկամամբ կայուն մշակաբույսերի ի հայտ գալուց հետո 1996 և 2014 թվականներին զգալիորեն մեծացել է  գլիֆոսատի և 2,4D-ի օգտագործումը։