Գիտնականները պարզել են, որ արդյունաբերական վերամշակման մթերքների (չիփսեր, սնեքներ, քաղցրավենիքներ, պաղպաղակ եւ այլն) հակումը համադրելի է ալկոհոլային եւ նիկոտինային կախվածության տարածման մակարդակի հետ։ Այս մասին նշվել է այն հետազոտությունում, որը հրապարակվել է British Medical Journal-ում։
Աշխարհում սննդային կախման տարածվածությունը հասնում է 14 տոկոսի մեծահասակների եւ 12 տոկոսի երեխաների մոտ, վկայում է ավելի քան 280 թեմատիկ հետազոտությունների ընդհանրացված վերլուծությունը, հետազոտությունները կատարվել են 36 երկրներում։
Ընդ որում՝ կախման թաքուն մակարդակը երեխաների մոտ աննախադեպ է, տեղեկացրել է «Российская газета»-ն։ Իսկ որոշակի կլինիկական ախտորոշումներ ունեցող պոպուլյացիաներում սննդային կախման տարածվածությունը հասնում է 32 տոկոսի ճարպակալում ունեցող մարդկանց մոտ, որոնք ենթարկվել են բարիատրիկ վիրաբուժության, եւ ավելի քան 50 տոկոսի՝ այն անձանց մոտ, որոնք ունեն սննդային վարքի խանգարումներ։ Սննդային կախվածությունը հանգեցնում է ֆիզիկական եւ հոգեկան առողջության եւ կյանքի որակի վատթարացման։
Ինչպես ցույց է տվել հետազոտությունը, վարժվելու տեսակետից առավել ռիսկային են խոր արդյունաբերական վերամշակման ենթարկված մթերքները, որոնք պարունակում են զտված ածխաջրեր եւ ավելացված ճարպեր (քաղցրավենիքներ, ամեն տեսակ նախուտեստներ, այդ թվում աղի)։
Զտված ածխաջրերը կամ ճարպերը առաջ են բերում դոֆամինի ավելցուկ գլխուղեղի որոշ հատվածներում, նման այն դեպքերին, որոնք նկատվում են նիկոտինի եւ ալկոհոլի օգտագործման ժամանակ։
Կախվածության առաջացմանը կարող են նպաստել նաեւ համային հավելումները, որոնք ուժեղացնում են քաղցր ու աղի համերը։ Դրանք կարող են աղիների վրա ազդեցության հզոր միջոցներ հանդիսանալ։
Գիտնականները կոնկրետ խորհուրդներ չեն տալիս, բայց եզրակացությունն ստացվում է ինքնըստինքյան. պարզապես տնային կերակուր շաքարի եւ ճարպի, ինչպես նաեւ ամեն տեսակ քիմիական հավելումների նվազագույն օգտագործմամբ։






