Գիտնականները պարզել են, որ շաքար պարունակող մթերքների օգտագործումը ավելի քիչ է սպառնում կիլոգրամների ավելացմամբ, քան օսլայի մեծ պարունակությամբ ածխաջրերը, ինչպիսին են կարտոֆիլը եւ բրինձը։ Նիհարելու համար կարեւոր է, թե ինչ ածխաջրեր եք ուտում։ Հետազոտությունների ուսումնասիրությունը, որոնք կատարվել են 24-28 տարվա ընթացքում, ցույց է տվել, որ բոլոր ածխաջրերը չէ, որ միանման օգտակար են։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են «The BMJ» ամսագում։
Նոր հետազոտությունը լույս է սփռել բարդ փոխկապակցվածության վրա, որը գոյություն ունի ածխաջրերի օգտագործման եւ քաշի փոփոխության միջեւ, տեղեկացրել է «МК»-ն։ Ուսումնասիրվել են տեղեկությունները քաշի երկարաժամկետ կառավարման վրա ածխաջրերի տարբեր տեսակների ազդեցության մասին։
Հետազոտողների խումբը՝ Յի Վանի գլխավորությամբ, կատարել է հետազոտություն՝ ածխաջրերի օգտագործման եւ քաշի փոփոխության միջեւ ասոցիացիաների համակողմանի ուսումնասիրման նպատակով՝ չորս տարի միջակայքով։ Վերջնական ուսումնասիրությունում ներառվել են 114 հազար կանայք եւ ավելի քան 22 հազար տղամարդիկ։
Պարզվել է, որ ամբողջահատիկ ցորենի, մրգերի եւ օսլա չպարունակող բանջարեղենների օգտագործումը հակառակ կապ է ունեցել քաշի ավելացման հետ, այն դեպքում, երբ զտված ցորենի եւ օսլա պարունակող բանջարեղենների օգտագործումը, ինչպիսին են ոլոռը, եգիպտացորենը եւ կարտոֆիլը, դրականորեն են կապված քաշի ավելացման հետ (այլ խոսքով՝ նպաստել են քաշի ավելացմանը)։ Եթե մասնակիցը հանկարծ փոխարինել է զտված ցորենը, օսլայով բանջարեղենները եւ քաղցրացված ընպելիքները ամբողջահատիկների, մրգերի եւ օսլա չպարունակող նույն քանակությամբ մթերքներով, նրանք ավելի քիչ են քաշ հավաքել։
Հետազոությունը ցույց է տվել, որ մասնակիցները միջինը հավաքել են 1,5-ական կիլոգրամ յուրաքանչյուր 4 տարում, մոտ 8,8 կիլոգրամ 24 տարում։ Օսլայի կամ ավելացված շաքարի օգտագործման ավելացումը օրը 100 գրամով կապված է եղել չորս տարում քաշի ավելացման հետ 1,5 եւ 0,9 կիլոգրամով համապատասխանաբար։ Գիտնականներն ընդգծել են բջջանյութի նշանակալիությունը սննդաբաժնում. բջջանյութի օգտագործման ավելացումը օրական ընդամենը 10 գրամով ասոցիացվում է քաշի նվազման հետ 0,8 կիլոգրամով չորս տարում, ինչն ընդգծում է սննդաբաժնում բջջանյութով հարոսւտ մթերքների ներառման կարեւորությունը։
Ածխաջրերի օգտագործման ազդեցությունը քաշի վրա միանման չի եղել բոլոր մասնակիցների համար. մարմնի ավելորդ զանգված կամ ճարպակալում ունեցող մարդկանց մոտ այն ավելի արտահայտված է եղել։ Որոշակի դեր է խաղացել նաեւ սեռը, ասոցիացիաների մեծ մասը ավելի ուժեղ է եղել կանանց մոտ։ Այն, որ կանայք ավելի ուժեղ են կախված ածխաջրերից՝ գիտնականներն առայժմ բացատրել չեն կարողացել։






