Կոբե համալսարանի (Ճապոնիա) գիտնականները հաստատել են յանուս-կինազ ինհիբիտորների արդյունավետությունը արթրիտի բուժման համար։ Նրանց հետազոտությունը հրապարակվել է Rheumatology ամսագրում։
Յանուս-կինազ ինհիբիտորները վաղուց օգտագործվում են արթրիտի բուժման համար՝ չնայած դրանց արդյունավետության հարցում առկա կասկածներին։ Նոր ռետրոսպեկտիվ հետազոտությունում գիտնականներն օգտագործել են 622 պացիենտների տվյալները, որոնք բուժում են անցել Ճապոնիայի յոթ խոշոր համալսարանական հիվանդանոցներում։ Նրանք համեմատել են չորս տարածված յանուս-կինազ ինհիբիտորների արդյունավետությունն ու անվտանգությունը՝ տոֆացիտինիբ, բարիցիտինիբ, պեֆիցիտինիբ եւ ուպադացիտինիբ։
Գրեթե յուրաքանչյուր երրորդ պացիենտ հասել է ռեմիսիայի, իսկ 75 տոկոսի մոտ մեղմվել են արթրիտի ախտանշանները, դա նշանակում է, որ դեղամիջոցները բարձր արդյունավետություն ունեն։ Պացիենտների ավելի քան 80 տոկոսը հետազոտված դեղերն ընդունել է սկսելուց վեց ամիս հետո, ինչը կարող է մատնանշել լավ մարսվելու մասին։
Հետազոտությունը ցույց է տվել յանուս-կինազ ինհիբիտորների արդյունավետությունը, որոնք հատկապես օտակար են բազմաթիվ հիվանդություններ ունեցող պացիենտների համար, որոնց կարող է չօգնել մետոտրեկսատ ավանդական դեղամիջոցը։
Ռեւմատոիդ արթրիտը տարածված աուտոիմունային հիվանդություն է, որը բնորոշվում է հոդերի թաղանթների քրոնիկական բորբոքմամբ եւ հանգեցնում է դրանց քայքայման, ինչպես նաեւ տարբեր համակարգային բարդությունների։






