Էկզեմայով տառապող մարդիկ ավելի հաճախ են բախվում դեպրեսիայի և անհանգստության, և դա խորանում է, երբ հայտնվում են ալերգիայի լրացուցիչ ախտանշաններ, ասվում է նոր հետազոտության մեջ, գրում է UPI-ն։

Արդյունքները ցույց են տալիս, որ ատոպիկ դերմատիտով (ԱԴ) (Էկզեմայի բժշկական տերմինը) չորս հիվանդից  գրեթե երեքը  (72%) նախորդ ամսվա 10 օրվա ընթացքում հայտնել են հոգեկան վատ առողջության ախտանշանների մասին:

Մոտավորապես յուրաքանչյուր հինգերորդը (17%) ասել է, որ 11  կամ ավելի օրվա ընթացքում հոգեկան վատ առողջության ախտանշաններ է ունեցել։

Ուսումնասիրություն անցկացնելու  համար հետազոտողները հարցում են անցկացրել էկզեմայով տառապող գրեթե 1000 մարդու շրջանում: Հիվանդների մոտ մեկ երրորդը (36%) հայտնել է, որ իրենց ներկայիս էկզեման մեղմ է ընթանում:

Չնայած էկզեման բացասաբար է անդրադառնում    իրենց հոգեկան առողջության վրա, հիվանդների մեկ երրորդը (35%) ասել է, որ երբեք այդ հարցը չի քննարկել իր ալերգոլոգի հետ, իսկ 57%-ը նշել է, որ իրենց երբեք չեն հարցրել այդ մասին:

Հարցվածների գրեթե կեսը (45%) ասել է, որ իրենց ալերգոլոգն իրենց ուղղորդել է հոգեկան առողջության պահպանության ծառայություններ:

Էկզեմայով հիվանդ մարդիկ հայտնել են, որ տառապում են սոցիալական խախտումներից, հուզական և վարքային խնդիրներից, ինչպես նաև    լուրջ հոգեբանական խնդիրներից, ինչպիսիք են դեպրեսիան, տագնապը և ինքնասպանության մասին մտքերը: