Երեխաների համար նախատեսված ամանորյա նվերների պատրաստի հավաքածուներում ներառված քաղցրավենիքի բաղադրությունը շատ ծնողների մոտ հարցեր է առաջացնում։ Սննդաբան Աննա Կորոբկինան, ելույթ ունենալով MIR 24 հեռուստաալիքի եթերում, ասել է, որ բաղադրիչների մեծ մասն ինքնին անվնաս են, սակայն նվերի որակի մեջ համոզվելու համար ծնողները կարող են ինքնուրույն ստեղծել հավաքածուն։

Հրուշակեղենի արտադրության մեջ հաճախ կարող են օգտագործվել բուսական ճարպեր, ներառյալ արմավենու և կոկոսի յուղ։ Սակայն, ըստ փորձագետի, ավելի շատ հարցեր են առաջացնում կաթի ճարպի փոխարինիչները, տրանս ճարպերն ու մարգարինը։ Դասական տրանս ճարպերն ուղղակի քաղցկեղածին են, որոնք, ինչպես պարզաբանեց բժիշկը, կարող են ազդել բջիջների, ԴՆԹ-ի վրա և հանգեցնել տարբեր հիվանդությունների, այդ թվում՝ քաղցկեղի։ 

Դիետոլոգը նշեց, որ քաղցրավենիքը կարող է պարունակել «անվնաս» նյութեր՝ ասկորբինաթթու, խնձորաթթու, հակաօքսիդանտների կատեգորիային պատկանող ներկանյութեր, լեցիտիններ, սակայն դրանք հաճախ ծածկագրվում են վանող կոդերով՝ E տառով։

Սննդի մեջ օգտագործվող ցանկացած ճարպի քանակը պետք է վերահսկվի հատկապես երեխաների մոտ, նշում է փորձագետը։

«Մանկական գիրությունը աճում է ամբողջ աշխարհում, և դա կարող է հանգեցնել գիրության չափահաս տարիքում: Սրանք մետաբոլիկ սինդրոմներ են, որոնք կապված են շաքարախտի, անոթային խնդիրների, աթերոսկլերոզի և վաղ անոթային իրադարձությունների հետ: Շատ փոքր է այն մարդկանց տոկոսը, ովքեր մանկության տարիներին գեր են եղել և հասուն տարիքում կարողացել են հաղթահարել այդ խնդիրը»,- ասաց սննդաբանը։

Սպառվող քաղցրավենիքի քանակությունը նույնպես պետք է չափաբաժին լինի, իսկ շաքարավազը որպես այդպիսին խորհուրդ չի տրվում մինչև երեք տարեկան երեխաներին, ընդգծեց բժիշկը։

«Քաղցր նվերներն անխուսափելի են, քաղցրեղենը միշտ կապված է հաճույքի հետ։ Բայց կարևոր է կոտրել երեխայի ասոցիացիան, որ քաղցրեղենը հավասար է տոնի, քաղցրությունը՝ պարգևի: Թող երեխան Նոր տարին ասոցացնի տոնածառը զարդարելու, սիրելիների, հարազատների, ընկերների հետ հանդիպելու, ինչ-որ նյութական նվերի հետ։ Ոչ մի դեպքում չպետք է խրախուսել կամ պատժել քաղցրավենիքով։ Եթե ​​չեք կարող առանց քաղցր նվերի, ապա պետք է հաշվի առնել այն փաստը, որ երեխան պետք է թափի քաղցրից ստացած էներգիան՝ չմուշկներով սահելով կամ սահիկից իջնելով, խաղալով ձյան մեջ»,- վստահ է Աննա Կորոբկինան։ 

Դիետոլոգը խորհուրդ է տալիս ինքուրույն քաղցր նվեր հավաքել։ Դրա մեջ կարելի է լցնել պեկտին պարունակող քաղցրավենիք՝ խնձորի մարշալ, մարշալ, մարմելադ, կարող եք նաև ընկույզ դնել շոկոլադի կամ յոգուրտի ջնարակի մեջ, չրեր և մրգեր։ Ավելի օգտակար կլինեն նաև առանց շաքարի քաղցրավենիքները, որոնք ստեվիան օգտագործում են որպես շաքարի փոխարինող, եզրափակեց փորձագետը։