Լսողական սարքի կրումը, եթե դա ձեզ անհրաժեշտ է, կարող է պաշտպանել ձեզ վաղաժամ մահից, ասվում է նոր հետազոտության մեջ, որը հրապարակվել է The Lancet Healthy Longevity-ում:

«Մենք պարզեցինք, որ մահացության վտանգը 24%-ով ցածր է այն մարդկանց մոտ, որոնք լսողական սարքեր են կրում», - հայտարարել է Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Քեկի բժշկական դպրոցի կլինիկական օտոլարինգոլոգիայի՝ գլխի և պարանոցի վիրաբուժության ամբիոնի դոցենտ, բժիշկ Ջանեթ Չոյը։

Հետազոտության ընթացքում գիտնականները ուսումնասիրել են 10․000 մարդու տվյալ, որոնցից ավելի քան 1,800-ը   լսողության կորուստ է ունեցել, և հետևել են նրանց մահվանը 1999-ից 2012 թվականներին:

Հետազոտության համաձայն՝ լսողության կորուստ ունեցողներից  237-ը շաբաթական առնվազն մեկ անգամ օգտագործել է լսողական սարք, մինչդեռ 1483 մարդ երբեք չի օգտագործել լսողական սարք:

Ընդ որում, մահացության ռիսկն ավելի ցածր էր լսողական սարքեր օգտագործողների շրջանում՝ անկախ տարիքից, էթնիկ պատկանելությունից, եկամտից, կրթությունից, բժշկական պատմության և լսողության կորստի աստիճանից, ասվում է հետազոտության մեջ:

Ամերիկյան խլության և հաղորդակցման այլ խանգարումների ազգային ինստիտուտի տվյալներով, Միացյալ Նահանգներում 12 տարեկան և ավելի բարձր տարիքի մոտ 30 միլիոն մարդ երկու ականջի լսողության կորուստ ունի:

Սակայն նրանց միայն մոտ 15%-ն է, որոնց կարող էին օգնել լսողական սարքերը, օգտվում դրանցից,  հայտնել է հետազոտության հեղինակը։