Հոլանդացի գիտնականները հայտնաբերել են Ալցհեյմերի հիվանդության հինգ կենսաբանական տարբերակներ, որոնք կարող են տարբեր բուժում պահանջել։ Արդյունքում՝ ավելի վաղ թեստավորված դեղերը կարող են սխալմամբ համարվել անարդյունավետ կամ պակաս արդյունավետ։ Այսպիսի եզրակացության են եկել Բեթի Թայմսը եւ նրա գործընկերները Ալցհեյմերի հիվանդության դեմ պայքարի Ամստերդամի կենտրոնից, Ամստերդամի համալսարանից (UMC) եւ Մաասթրիխտի համալսարանից։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Aging ամսագրում։
Ալցհեյմերի հիվանդություն ունեցող մարդկանց մոտ ամիլոիդը եւ տաու-սպիտակուցը կուտակվում են գլխուղեղում։ Բացի այդ բշտերից, գործադրվում են նաեւ կենսաբանական այլ պրոցեսներ, ինչպիսին են նյարդային բջիջների բորբոքումն ու աճը։ Օգտագործելով նոր մեթոդները՝ հետազոտողները կարողացել են չափել նաեւ այլ գործընթացներ ամիլոիդի եւ տաուի կուտակումներ ունեցող պացիենտների ոսկրածուծի հեղուկում։
Բեթի Թայմսը եւ Փիտեր Յելլե Վիսերը հետազոտել են 1 058 սպիտակուցներ Ալցհեյմերի հիվանդություն ունեցող 419 մարդու ոսկրածուծի հեղուկում։ Նրանք հայտնաբերել են, որ այդ խմբում գոյություն ունի հինգ կենսաբանական տարբերակ։ Երկրորդ տեսակի դեպքում հեմատոէնցեֆալիկ պատնեշը խախտվում է, նվազում է ամիլոիդի արտածումը եւ դանդաղում նյարդային բջիջների աճը։ Բացի այդ, տեսակները տարբերվում են սպիտակուցի սինթեզի աստիճանով, իմունային համակարգի գորունեությամբ եւ ոսկրածուծի հեղուկն արտադրող օրգանի գործունեությամբ։ Ալցհեյմերի հիվանդության տարբեր տեսակներ ունեցող պացիենտների մոտ նկատվել են նաեւ հիվանդության այլ ասպեկտների տարբերություններ։ Օրինակ, հետազոտողները հայտնաբերել են հիվանդության ավելի արագ ընթացք որոշակի ենթախմբերում։
Ստացված արդյունքները մեծ նշանակություն ունեն դեղերի ուսումնասիրման համար։ Դա նշանակում է, որ դեղամիջոցը կարող է օգտակար լինել միայն Ալցհեյմերի հիվանդության մի տեսակի դեպքում։ Օրինակ, ամիլոիդի արտադրությունն ինհիբացնող դեղերը կարող են օգտակար լինել ամիլոիդի բարձր արտադրության տեսակի դեպքում, բայց կարող են վնասակար լինել դրա ցածր արտադրության տեսակի դեպքում։ Հնարավոր է նաեւ, որ մի տեսակով տառապող պացիենտներն ավելւ շատ ենթակա լինեն կողմնակի ազդեցություններին, մինչդեռ այլ տարբերակների դեպքում այդ ռիսկը շատ ավելի փոքր է։ Հետազոտական խմբի հաջորդ քայլը ցույց տալն է, որ Ալցհեյմերի հիվանդության տարբերակներն իսկապես տարբեր կերպ են արձագանքում դեղերին, որպեսզի ապագայում հնարավոր լինի յուրաքանչյուրին բուժել համապատասխան դեղերով։






