Հետազոտությունները հաստատում են, որ նույնիսկ չափավոր ջրազրկումը կարող է լուրջ վնաս հասցնել մարդու ուղեղին։ Բավականաչափ ջուր չխմելը կարող է բացասաբար ազդել տրամադրության վրա, մեծացնել հոգեկան առողջության հետ կապված խնդիրների առաջացման ռիսկը և բարձրացնել կորտիզոլ հորմոնի մակարդակը՝ հանգեցնելով դյուրագրգռության:

«Karger» պորտալի փոխանցմամբ՝ վերջին տասնամյակների ընթացքում գիտնականներն ավելացրել են առողջ մեծահասակների մոտ ճանաչողական ֆունկցիայի վրա նույնիսկ թեթև ջրազրկման ազդեցությունը պարզելուն ուղղված հետազոտությունների թիվը։ Այնուամենայնիվ, տարիքային այլ խմբերի մոտ նման ուսումնասիրություններ ավելի քիչ են արվել։ Արդյունքում, աշխատունակության վրա ջրազրկման ազդեցության վերաբերյալ գիտական  եզրակացությունները կարող են ավելի քիչ տրամաբանական լինել:

Ըստ հետազոտությունների արդյունքների՝ առողջ երիտասարդների մոտ, որոնք թեթև ջրազրկվել են, աշխատանքի արդյունավետությունն էապես չի տուժել, սակայն տրամադրության զգալի անկում է գրանցվել: Երեխաների և մեծահասակների շրջանում կատարաված հետազոտությունները ցույց են տալիս, որ ջրազրկման հետևանքով ճանաչողական ֆունկցիայի վատացման միտում է նկատվում:

Այդուհանդերձ, հետազոտությանը մասնակցածների ջրազրկման մակարդակի, ճանաչողական ֆունկցիայի և տարիքային բնութագրերի գնահատման մեթոդաբանական տարբերությունները հակասական եզրակացությունների պատճառ են դառնում ճանաչողական կարողությունների վրա ջրազրկման ունեցած ազդեցությունը գնահատելիս։ Ջրազրկման և դրա հետևանքների ուսումնասիրության միասնական մեթոդաբանության բացակայության պատճառով, հնարավոր է, դժվար լինի հասկանալ խնդրի ամբողջական շրջանակը։

Հարկ է նշել, որ ջրազրկումն ավելի լուրջ ազդեցություն է ունենում բնակչության խոցելի խմբերի վրա, ինչպիսիք են երեխաները և տարեցները: Տվյաները փաստում են, որ երեխաների և մեծահասակների ուղեղը կարող է ավելի քիչ ռեսուրսներ ունենալ ջրազրկման հետևանքների դեմ պայքարելու համար, ինչը նրանց առավել խոցելի է դարձնում: Արդյունքում, ճանաչողական առաջադրանքները կարող են ավելի բարդ լինել երիտասարդների և տարեցների համար, և նրանց արտադրողականությունը մեծ հավանականությամբ կարող է տուժել՝ համեմատած երիտասարդ և առողջ մեծահասակների հետ: