Էլեկտրոնային ծխախոտի անցնելը չի կարող լավ այլընտրանք լինել նրանց համար, ովքեր որոշել են թողնել ծխելը նոր տարում: Լուիսվիլի համալսարանի նոր հետազոտությունը ցույց է տվել, որ էլեկտրոնային ծխախոտների որոշ տեսակների նիկոտինը կարող է առավել վնասակար լինել առողջության համար և մեծացնել սրտի անբավարարության, անկանոն սրտխփոցի կամ առիթմիայի վտանգը:
Գիտնականները պայմաններ են ստեղծել, որպեսզի լաբորատոր մկները 9 րոպե շնչեն տարբեր տեսակի նիկոտինով լիցքավորված վեյփերի ծուխը, որի ընթացքում չափվել է՝ ինչպես է աշխատում կրծողների սրտերը և պարզվել է, որ «կապսուլային նիկոտինը» ավելի մեծ «հաջողությամբ» հանգեցնում է առիթմիայի, քան նիկոտինի այլ ձևերը, իսկ սրտի աշխատանքի ընդհատումները մեծանում են, քանի որ նիկոտինային աղի կոնցենտրացիան ներշնչվող աերոզոլում մեծանում է։
«Սա ենթադրում է, որ նիկոտինը վնասակար է սրտի համար և հակասում է տարածված պնդումներին, որ նիկոտինն ինքնին անվնաս է (և վնասակար են միայն խեժը և այրման կողմնակի արգասիքները, որոնք ներշնչվում են ծխելու ժամանակ)»,- ասում է Ալեքս Կարլը՝ Լուիսվիլի համալսարանի ֆիզիոլոգիայի ասիստենտը, որը ղեկավարել է հետազոտական թիմը:
Հետազոտությունը նաև ցույց է տվել, որ նիկոտինային աղերի ավելի բարձր չափաբաժինները մեծացնում են սիմպաթիկ նյարդային համակարգի ակտիվությունը, ինչը կարող է հանգեցնել օրգանիզմում տագնապի աճի, երկարատև սթրեսի, հանգստանալու անկարողություն և արյան ճնշման բարձրացման:






