Ոչ թանկ ցիտիզին դեղամիջոցը ավելի քան երկու անգամ ավելացնում է ծխելուց հրաժարվելու շանսերը դատարկահաբի համեմատ եւ կարող է ավելի արդյունավետ լինել, քան նիկոտինին փոխարինող թերապիան։ Այս մասին վկայում է այն հետազոտությունը, որը հրապարակվել է Addiction ամսագրում։
Ցիտիզինը բուսական ծագում ունեցող միացություն է, որը մտնում է տաբեկս դեղամիջոցի բաղադրության մեջ։ Այն առաջին անգամ սինթեզվել է Բուլղարիայում։
Նոր հետազոտությունում գիտնականները միավորել են ութ որակյալ հետազոտությունների արդյունքները, որոնց մասնակցել է մոտ վեց հազար պացիենտ։ Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ցիտիզին ընդունածների մոտ ավելի քան երկու անգամբ ավելի բարձր են եղել ծխելուց հրաժարվելու շանսերը՝ նրանց համեմատ, ովքեր դատարկահաբ էին ընդունել (առանց ակտիվ նյութի դեղամիջոց)։
Երկու հետազոտություններ նաեւ ցույց են տվել, որ ցիտիզինը արդյունավետությամբ փոքր-ինչ գերազանցում է նիկոտինին փոխարինող թերապիան եւ արդյունավետությամբ չի տարբերվում մեկ այլ դեղամիջոցից՝ վարենիկլինից։
Գիտնականների եզրահանգումները վկայում են, որ ցիտիզինը կարող է օգտագործվել ծխելուց հրաժարվելը դյուրինացնելու համար։






