Շատերն ընտրում են յուղազերծված կաթ ու կաթնամթերք՝ դրանք համարելով օգտակար նիհարելու կամ քաշը պահպանելու համար։ Դրանք խորհուրդ են տրվում նաև սննդաբանների կողմից։ Սակայն, ինչպես ցույց է տալիս վերջին հետազոտությունը, այս կանոնը միշտ չէ, որ գործում է։
Համաձայն American Journal of Clinical Nutrition-ի հրապարակման՝ գիտնականների հերթական փորձից պարզ է դարձել, որ նախադիաբետով հիվանդանալու վտանգի դեպքում, ընդհակառակը, նախընտրելի են յուղայնության ավելի բարձր տոկոս ունեցող մթերքները:
Կաթնային մթերք ընտրելիս արժե իմանալ արյան մեջ գլյուկոզայի մակարդակը։ Եթե այն գտնվում է կրիտիկական մակարդակում՝ մոտենալով շաքարախտի առաջացման ցուցանիշներին, ապա միանշանակ անցանկալի է «դիետիկ» ապրանք ընտրելը։
Լայնածավալ ուսումնասիրությանը ներգրավվել է ավելի քան 70 հազար մարդ։ Գիտնականները հարցում են անցկացրել, որը թույլ է տվել հասկանալ, թե մասնակիցները որքան և ինչ տեսակի կաթնամթերք են օգտագործել։
Փորձարկվողներին չորս տարի վերահսկել են, և փորձի արդյունքների հիման վրա կատարվել են անհրաժեշտ անալիզներ։ Նրանք ցույց են տվել, որ մասնակիցների 3,7%-ի մոտ առաջացել է նախադիաբետ: Ընդ որում, առաջին հերթին դրանք ցածր յուղայնությամբ կաթնամթերք օգտագործողներն էին։
Գիտնականները նշել են պատճառը։ Բանն այն է, որ բարձր յուղայնությամբ կաթնամթերքն ավելի դանդաղ է մարսվում։ Սա դրանց թույլ է տալիս ոչ թե կտրուկ, այլ շատ ավելի աստիճանաբար բարձրացնել արյան շաքարի մակարդակը, քան ցածր յուղայնությամբ կաթը։






