Շվեդիայի Կարոլինայի ինստիտուտի գիտնականները հայտնաբերել են, որ օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարումներ (ՕԿԽ) ունեցող մարդկանց մոտ ավելի բարձր է մահվան հավանականությունը տարբեր պատճառներից։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են British Medical Journal (BMJ) ամսագրում։

Հետազոտությունում օգտագործվել են ՕԿԽ ունեցող 61 378 եւ 61 3780 մարդկանց տվյալները։ ՕԿԽ-ին բնորոշ են սեւեռուն մտքերը, կերպարները կամ գաղափարները (օբսեսիա) եւ կրկնվող գործողությունները (կոմպուլսիա)։ Աշպատանքին ներգրավված են եղել նաեւ տեղեկություններ 81 959 սիբլինգների (այս խմբի բոլոր մասնակիցները մի ընտանիքի անդամներ էին) մասին, որոնցից 34 085-ը տառապում էին ՕԿԽ-ից։

Գիտնականները հավաքել են տվյալներ մասնակիցների առողջական վիճակի մասին եւ գնահատել տարբեր պատճառներից մահացու ելքի հավանականությունը ՕԿԽ ունեցող մարդկանց մոտ՝ առողջ մարդկանց համեմատ (այդ թվում նրանց եղբայրների եւ քույրերի)։ Ընդհանուր առմամբ ՕԿԽ-ից տառապողներն ավելի հաճախ վաղ են հեռացել կյանքից։ Որոշ գործոնների (տարիք, սեռ, բնակության վայր, կրթություն, եկամուտ) ճշգրտումից հետո պարզվել է, որ ՕԿԽ ունեցող մարդկանց մոտ ավելի կարճ ապրելու հավանականությունը 82 տոկոսով ավելի բարձր է եղել։

ՕԿԽ-ով տառապող մարդիկ ունեցել են ինքնաքայքայիչ գործողությունների հակում, ինչը ոչ բնական մահվան հիմնական պատճառն է եղել։ Բնական պատճառների թվում են շնչառական (մահանալու հավանականությունը բարձր է եղել 73 տոկոսով), միզասեռական ուղիների (33 տոկոս), նյարդային (21 տոկոս) եւ մարսողական համակարգերի (20 տոկոս) հիվանդությունները։