Սան Պաուլուի պետական համալսարանի (Բրազիլիա) հետազոտողները փորձեր են կատարել առնետների վրա, որոնք օգնել են հասկանալ, թե ինչու են այն կանանց երեխաները, որոնք թերսնվել են հղիության ժամանակ, բախվում շագանակագեղձի քաղցկեղի ավելի բարձր վտանգին ավագ տարիքում։ Հետազոտողները պարզել են գեների փոփոխություններ, որոնք կարող են կապված լինել հորմոնալ անհավասարակշռության եւ շագանակագեղձի քաղցկեղի բարձր հավանականության հետ։
Մեկ այլ հետազոտություն առնետների վրա պարզել է կապը հղիության ժամանակ սահմանափակ սպիտակուցներով սննդակարգի եւ լակտացիայի ու շագանակագեղձի քաղցկեղի բարձր վտանգի միջեւ՝ նրանց սերնդի մոտ։ Երկու դեպքում հետազոտությունները վկայում են այն մասին, որ սննդակարգը եւ շրջակա միջավայրը զարգացման սկզբնական փուլերում կարող են որոշել սերնդի առողջության եւ հիվանդությունների հետագիծը։
Հետազոտությունը, որն իրականացվել է բիոինֆորմատիկայի օգտագործմամբ, ցույց է տվել, որ շագանակագեղձի քաղցկեղը սերնդի եւ ծեր առնետների մոտ կարող է առաջանալ миР-206-ի եւ PLG թիրախ գենի դեռեգուլյացիայի պատճառով վաղ տարիքում։ Այդ դեռեգուլյացիան, հավանաբար, առաջ է գալիս էստրոգենի անոմալ բարձր մակարդակի պատճառով հղիության ժամանակ։ Գեների փոփոխությունները կարող են պահպանվել առնետների ամբողջ կյանքի ընթացքում՝ տարիքի հետ նրանց նախատրամադրելով պրոստատի առաջացմանը։ Փոփոխված գեներից մեկը՝ ABCG1, եղել է պոտենցիալ «DOHaD գենը»՝ կապված շագանակագեղձի քաղցկեղի առաջացման հետ։ Դրանք երկարատեւ հետեւանքներ են ունենում եւ կարող են բարձրացնել քաղցկեղի հավանականությունը։
Հետազոտությունն իրականացվել է Սան Պաուլուի հետազոտական ֆոնդի (FAPESP) աջակցությամբ։






