Ինչքան մարդը շատ բջջանք է օգտագործում, այնքան նրա մոտ ավելի ցածր է լինում սրտի իշեմիկ եւ սիրտ-անոթային հիվանդություններով հիվադացությունը, ասվում է նոր հետազոտության մեջ:

Հետազոտության ընթացքում գիտնականները, Անգլիայի Լիդսի համալսարանի սննդի եւ դիետոլոգիայի դպրոցի դիետոլոգ Դայանա Տրիպլտոնի ղեկավարությամբ, վերլուծել են Ավստալիայի, ԱՄՆ-ի, Եվրոպայի, եւ Ճապոնիայի տվյալները:

Լուծվող բջջանքի օգտագործման ավելացումը  հանգեցնում է սիրտ-անոթային հիվանդությունների հիվանդացության ռիսկի նվազեցման, բացահայտեցին հետազոտողները:

Օրվա ընթացքում օգտագործված  բջջանքի յուրաքանչյուր լրացուցիչ 7գ դիմաց  նվազել է երկու տիպի հիվանդությունների ռիսկը, ասվում է BMJ-ում հրապարակված նոր հետազոտությունում, հաղորդում է  News Health-ը:

Բրիտանական հետազտությունը ցույց տվեց, որ օրական ընդամենը 7 գ բջջանքի ավելացումը լավացնում է սրտի աշխատանքը:

Համաձայն սպորտային դիետոլոգ Դանա Անջելո Ուայթի, մարդիկ բջջանքի այդ քանակությունը կարող են ստանալ հետեւյալ սննդամթերքից՝

1 1/2  բաժակ  եփած վարսակի ալյուր (7 գրամ)

1 1/4   բաժակ աղացած ցորենի հատիկ           (8 գրամ)

երկու կտոր չմշակված ցորենի հաց   (6-7 գրամ)

Մեկ մեծ տանձ  (8 գրամ)

Մեկ բաժակ մորի 8 գրամ

1/2   բաժակ սեւ լոբի 7,5 գրամ

Հատիկավոր ձավարեղենը, ինչպես օրինակ՝  բլղուրը, գարին, կորեկը, շագանակագույն բրինձը, վարսակը եւ ցորենը , մրգերի , բանջարեղենի, ընկույզի եւ սերմերի հետ միասին առողջ  սննդակարգի բաղադրիչ են առողջ սրիտ ունենալու համար :