Չինացի մասնագետները հաջողությամբ կլոնավորել են խոշոր եղջերավոր անասունների Zhangmu եւ Apeijiaza անհետացող տեսակների ցլիկների, նրանք ապրում են Տիբեթի բարձրլեռնային գոտում, Չինաստանի հարավ-արեւմուտքում։ Այս մասին տեղեկացրել է Xinhua գործակալությունը։

Յուրաքանչյուր ցեղատեսակի չորսական արու ցլիկ է հայտնվել Յունյան գավառում (Չունցին նահանգ, Հարավարեւմտյան Չինաստան)։

«Սա խոշոր եղջերավոր անասունների տիբեթյան ցեղատեսակների աշխարհում առաջին հաջող կլոնավորումն է»,- նշվել է հրապարակման մեջ։

Այդ ցեղատեսակների փոքրաթիվ նախիրներ են պահվում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Տիբեթի ինքնավար շրջանում, Ցինհայ-Տիբեթի՝ ծովի մակարդակից 3,5 հազար մետր բարձրության վրա գտնվող սարահարթում։

Ավելի վաղ չինական ԶԼՄ-ները հայտնել էին բարձր արտադրողականություն ունեցող գոլշտինյան ցեղատեսակի կովի կլոնավորման մասին, որը կարող է տալ տարեկան 18 տոննա կաթ։