Վառ արտահայտված սեքսուալ հակումներ ունեցող մարդիկ, որպես կանոն, ավելի դժվար են վերահսկում իրենց հույզերը, երբ սրտնեղած են, եւ նրանց համար ավելի դժվար է հստակ արտահայտել իրենց հույզերը։ Այդ մարդիկ նաեւ հակված են ավելի քիչ ընդունել իրենց հույզերը եւ տագնապայնության ու խուսափող կապվածության ավելի քիչ գծեր են ցուցադրում։ Այս մասին է վկայում Էլի Քոուլմանի սեռական եւ գենդերային առողջության ինստիտուտի, Մինեսոթայի համալսարանի բժշկական դպրոցի եւ Վաշինգտոնի համալսարանի հոգեբանության ամբիոնի գիտնականների հետազոտությունը, որը հրապարակվել է Archives of Sexual Behavior ամսագրում։
Հետազոտության հեղինակները հայտնաբերել են, որ կոմպուլսիվ սեռական վարք ունեցող մարդիկ հատուկ խնդիրներ են ունենում վերահսկողության եւ իրենց հույզերի արտահայտման հարցերում։
Սեռական կախվածությունը բնութագրվում է բարդ սեռական մտածողությամբ կամ գործողություններով, որոնք դժվար է վերահսկել։ Վարքի այդ տեսակը կարող է առաջ բերել զգալի անհարմարություններ կամ անձնային, սոցիալական կամ մասնագիական գործունեության վատթարացում։ Դա կարող է ներառել սեւեռումը սեռական մտքերի, մղումների կամ վարքի վրա, որոնք կարող են աննպաստ հետեւանքներ ունենալ կամ այլասերել՝ ի տարբերություն առողջ սեռական ինքնարտահայտման։






