Էլետրոնային սիգարետները շատ ավելի անվտանգ այլընտրանք են ի համեմատ ավանդական սիգարետի, սակայն դրանք բարձրացնում են թոքերի որոշ հիվանդությունների վտանգը եթե համեմատենք ընդհանրապես չծխողերի հետ։ Հետազոտությունները ցույց են տվել, որ էլ․ սիգարետները շատ ավելի քիչ վնասակար են և հանգեցնում են առողջության վրա ավելի քիչ ծանր հետևանքների:
Գերմանացի մասնագետները վերլուծել են ավելի քան 600 հետազոտություն, ավանդական սիգարետի և էլ․ սիգարետների օգտագործման հետևանքների վերաբերյալ՝ պարզելու, թե ինչպես են դրանք համեմատվում:
Գիտնականները պարզել են, որ էլ․ սիգարետները կապված են թոքերի ութ հիվանդությունների հետ՝ ասթմա, թոքային քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն (COPD), բրոնխիտ, թոքաբորբի որոշ ձևերի, և թոքերի փոքր շնչուղիների վնաս: Թեև այս պայմաններից ոմանք ծայրահեղ դեպքերում կարող են մահացու լինել, դրանք միշտ չէ, որ վտանգավոր են կյանքի համար:
Միևնույն ժամանակ, ավանդական սիգարետ ծխելը վաղուց կապված է մահացու հիվանդությունների հետ, ինչպիսիք են թոքերի քաղցկեղը, շաքարախտը, սրտի հիվանդությունը և ինսուլտը, որոնց դեպքում գոյատևման մակարդակը շատ ավելի ցածր է:
Հետազոտողները նաև պնդում են, որ էլ․ սիգարետները «նվազեցնում են վնասակար տոքսինների ազդեցությունը՝ համեմատած ավանդական սիգարետների հետ», քանի որ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ սովորական էլ․ սիգարետի գոլորշին պարունակում է 2000 քիմիական նյութ՝ ավանդական սիգարետի ավելի քան 7000-ի դիմաց:
Ըստ Ռութգերսի համալսարանի ծխախոտային կախվածության ծրագրի տնօրեն Դոկտոր Մայքլ Սթայնբերգի «Այս պահին ապացույցները բավականին անվիճելի են, որ էլեկտրոնային սիգարետները զգալիորեն ավելի քիչ վնասակար են, քան այրվող սիգարետը»:
Հետազոտությունը հրապարակվել է Սննդի և Քիմիական Նյութերի Տոքսիկոլոգիա գիտական պարբերականում։
Աղբյուրը՝ Daily Mail






