Մեքսիկայի Նուևո Լեոնի ինքնավար համալսարանի գիտնականները պարզել են, որ գինու թափոնները (սերմեր, խաղողի կեղև) ունեն հակաուռուցքային, հակաօքսիդանտ, հակամանրէային և հակատարիքային հատկություններ։ Դրանք կարող են օգտագործվել նոր սննդամթերք և կոսմետիկ արտադրանք մշակելու համար: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Foods ամսագրում:
Հետազոտողները պարզել են, որ գինու թափոնները պարունակում են երեք տեսակի պոլիֆենոլներ՝ ֆենոլաթթուներ, ֆլավոնոիդներ և ոչ ֆլավոնոիդներ։ Սրանք հատուկ բուսական միացություններ են, որոնք ունեն մի շարք օգտակար հատկություններ մարդու օրգանիզմի համար։ Նրանք կարող են նվազեցնել բորբոքումն օրգանիզմում, խթանել իմունային համակարգի ուժեղացումը և դանդաղեցնել ծերացման գործընթացը:
Հակատարիքային հատկությունները պայմանավորված են պոլիֆենոլների ունակությամբ՝ պաշտպանելու բջիջները ազատ ռադիկալներից օքսիդատիվ սթրեսից (վնասումից) ՝ թթվածնի հատուկ ռեակտիվ ձևերից:
Գիտնականները ենթադրում են, որ գինու թափոնները չորացնելը, փոշու մեջ մանրացնելը և, օրինակ, յոգուրտներին ավելացնելը, կարող է բարելավել դրանցում պրոբիոտիկների պահպանումը։ Պրոբիոտիկները միկրոօրգանիզմներ են, որոնք մարդու համար պաթոգեն չեն և կարող են վերականգնել աղիների նորմալ միկրոֆլորան և վնասակար ազդեցություն ունենալ պաթոգեն բակտերիաների վրա:
Հետազոտողները նաև առաջարկել են, որ կոսմետիկա կարելի է արտադրել՝ օգտագործելով նման փոշի։ Պոլիֆենոլները կարող են օգտագործվել արևապաշտպան քսուքներում՝ ուլտրամանուշակագույն ճառագայթման հետևանքով առաջացած վնասներից պաշտպանվելու համար:






