Թել Ավիվի համալսարանի իսրայելցի մասնագետները պարզել են ուլտրամանուշակագույն ճառագայթների եւս մեկ դրական հատկություն։ Արեւի ճառագայթումը կարող  է միջին տարիքի կանանց պտղաբերության ավելացման լրացուցիչ գործոն հանդիսանալ։

Ինչպես տեղեկացրել է Steroids պարբերականը, հետազոտողները դիտարկել են 30-40 տարեկան ավելի քան երկու հազար իսրայելցի կանանց։ Որպես կանոն, այս շրջանում արդեն նկատվում է բեղմնավորման ունակության նվազում։

Բայց, պարզել են փորձագետները, ամռանը, ուլտրամանուշակագույն ճառագայթման մակարդակի բնական աճի պարագայում, ձվարաններն ավելացնում են հակամյուլերյան հորմոնի արտազատումը։ Այդ նյութը կանանց օրգանիզմում հարաբերակցվում է ձվաբջիջների թվի հետ, որոնք կարող են բեղմնավորվել։

Բայց մասնագետները հիշեցնում են, որ անհրաժեշտ է չափ պահպանել արեւային լոգանք ընդունելիս։ Օգտակար հատկություններից, այդ թվում օրգանիզմում D վիտամինի գեներացիայից բացի՝ արեւային ճառագայթումը առաջ է բերում նաեւ բացասական հետեւանքներ։ Ուլտրամանուշակագույն ճառագայթների ավելցուկի դեպքում, մանավանդ ցերեկվա ամենապիկ ժամերին, կտրուկ բարձրանում է մաշկի վնասման վտանգը, այդ թվում օնկոլոգիայի առաջացման հնարավորությամբ։

Մենք վերջերս պատմել ենք առողջության համար եւս մեկ լուրջ վտանգի մասին։ Գիտնականները նախազգուշացնում են վիտամինների եւ այլ կենսաբանական ակտիվ հավելումների անվերահսկելի օգտագործումից։ Մասնավորապես, պատմել ենք օրգանիզմի համար վիտամին В3-ի չափաքանակի չարաշահման վնասի մասին։