ԱՄՆ-ում դեռահասների զգալի մասը համապատասխանում է մետաբոլիկ եւ բարիատրիկ վիրաբուժությանն (MBS) անհրաժեշտ չափորոշիչներին, վկայում են հետազոտության արդյունքները, որը հրապարակվել է Pediatrics ամսագրում։
Հետազոտող Ուորեն Շապիրոն (բժշկական գիտությունների դոկտոր, Սան Դիեգոյի Southern California Permanente բժշկական խումբ) եւ նրա գործընկերները 13-17 տարեկան 603 051 դեռահասների էլեկտրոնային բժշկական քարտերի ռետրոսպեկտիվ հետազոտություն են իրականացրել՝ ուսումնասիրելու համար նրանց իրավունքն ու բնութագրերը, ովքեր MBS-ի իրավունք ունեն։
Պարզվել է, որ 603 041 հետազոտված մասնակիցների 22,2 տոկոսը տառապում է ճարպակալմամբ։ Հետազոտողները հայտնաբերել են, որ գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքսային հիվանդությունը, հիպերտոնիան եւ ոչ ալկոհոլային ճարպային հիվանդությունը առավել հաճախ ախտորոշվող կոմորբիդային վիճակներն են։
2-րդ կարգի ճարպակալում ունեցող դեռահասների 9,1 տոկոսը տառապում է մեկ կամ մի քանի ուղեկից հիվանդություններով, որոնք MBS-ի իրավունք են տալիս. պարզվել է, որ MBS-ի չափորոշիչներին համապատասխանում է դեռահասների 4,4 տոկոսը։
Արական սեռի դեռահասները, սեւամորթ եւ լատինաամերկացի դեռահասները, ինչպես նաեւ առավել անբարենպաստ շրջաններում ապրողները, ավելի մեծ հավանականությամբ են համապատասխանում MBS չափորոշիչներին բազմագործոն մոդելավորման ժամանակ։






