Նագոյայի համալսարանի եւ Ճապոնիայի նրանց գործընկերների հետազոտողները պարզել են, որ ճարպակալումը միջին տարիքում պայմանավորված է հիպոթալամուսի նեյրոնների ձեւի տարիքային փոփոխություններով։ Սա ուղեղի այն հատվածն է, որը վերահսկում է նյութերի փոխանակությունն ու ախորժակը։

Գիտնականները հետազոտության արդյունքները հրապարակել են Cell Metabolism ամսագրում։

Սպիտակուցը, որը կոչվում է մելանոկորտին-4-ի ռեցեպտոր (MC4R), հայտնաբերում է շատակերությունն ու կարգավորում նյութափոխանակությունը եւ ախորժակը՝ կանխելով ճարպակալումը։ Առնետների վրա կատարված հետազոտության համաձայն՝ MC4R սպիտակուցը կենտրոնանում է առաջնային թարթիչների (անտենանման կառույցներ) վրա, որոնք հեռանում են հիպոթալամուսի նեյրոնների մեկ-երկու զույգից։ Հետազոտությունը նաեւ ցույց է տվել, որ առաջնային թարթիչները տարիքի հետ կարճանում են, ինչը փոքրացնում է MC4R-ը՝ հանգեցնելով քաշի ավելացման։

«Մենք կարծում ենք, որ նման մեխանիզմ կա նաեւ մարդկանց մոտ,- ասել է հետազոտության առաջատար հեղինակ, պրոֆեսոր Կազուհիրո Նակամուրան Նագոյայի համալսարանի Բարձրագույն բժշկական դպրոցից։- Մենք հուսով ենք, որ մեր բացահայտումը կհանգեցնի ճարպակալման հիմնարար բուժման»։