Նոր հետազոտությունը, որը կներկայացվի այս տարի Ճարպակալման եվրոպական կոնգրեսում (ECO, Վենետիկ, մայիսի 12-15), սահմանում է 2-րդ տեսակի դիաբետ ունեցող մեծահասակների մարմնի զանգվածը, որպեսզի նվազագույնի հասցնի ցանկացած սիրտ-անոթային հիվանդությունից (սրտային անբավարարություն, սրտի հիվանդություններ, ինսուլտ եւ երիկամների քրոնիկական հիվանդություն) նրանց մահանալու վտանգը, գրել է Medical Xpress-ը։
Գիտնականներն ուսումնասիրել են տարիքային տարբերությունները մարմնի զանգվածի ինդեքսի եւ սիրտ-անոթային հիվանդությունների վտանգի հետ կապված՝ Բրիտանիայի Բիոբանկի 22 874 մասնակիցների ներգրավմամբ, որոնք ունեցել են 2-րդ տեսակի դիաբետ 2006-2010թթ. իրենց գրանցման պահին։ Բոլոր մասնակիցների միջին տարիքը կազմել է 59 տարեկան, եւ նրանց մոտ 59 տոկոսը եղել են կանայք։ Նրանց սիրտ-անոթային առողջությանը հետեւել են 13 տարի, այդ ընթացքում 891 մասնակից մահացել է սիրտ-անոթային հիվանդություններից։
Հետազոտողներն ուսումնասիրել են երկու տարիքային խմբերի տվյալները՝ տարեց (65-ից բարձր) եւ միջին (65 եւ ավելի երիտասարդ), եւ գնահատել կապը այնպիսի փոփոխականների միջեւ, ինչպիսին են մարմնի զանգվածի ինդեքսը, գոտկատեղի լայնությունը եւ գոտկատեղի ծավալի հարաբերությունը հասակի հետ, ինչպես նաեւ մահվան ռիսկը սիրտ-անոթային հիվանդություններից։
Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ միջին տարիքի խմբում մարմնի զանգվածի ինդեքսը ավելորդ քաշի դիապազոնում (25 կգ/մ2-ից մինչեւ 29,9 կգ/մ2) 13 տոկոսով ավելի շատ է կապված սիրտ-անոթային հիվանդություններից մահվան ռիսկի հետ, քան նրանց մոտ, որոնց մարմնի զանգվածի ինդեքսը նորմի սահմաններում է եղել (25,0 կգ.մ²-ից պակաս)։
Պարզվել է, որ տարեց մարդկանց խմբում մարմնի զանգվածի ինդեքսը ավելորդ քաշի դիապազոնում (25 կգ/մ²-ից մինչեւ 29,9 կգ/մ²) 18 տոկոսով ավելի քիչ է կապված եղել մահվան ռիսկի հետ նորմալ դիապազոնի ինդեքսի համեմատ (25,0 կգ/մ2-ից պակաս)։






