Սիրտ-անոթային հիվանդությունների 30 տոկոսը կապված է մեծ քանակությամբ աղի օգտագործման հետ։ Այս մասին գրել է Healthday-ը։
ԱՄՆ գիտնականներն ուսումնասիրել են 40-79 տարեկան 64 հազար պացիենտների տվյալները։ Տեղեկությունը հավաքվել է 2002-2009թթ.։ Աղի մեջ նատրիումի միջին օգտագործումը կազմել է օրական 4,5 գրամ։ Ընդ որում՝ 80 տոկոսը գերազանցել է չափը օրական 2,3 գրամով։
Ընդհանուր առմամբ, 17,8 հազար մահացու ելքեր գրանցվել են դիտարկումների 13,8 տարվա ընթացքում։ Մոտ վեց հազար մահացու ելքեր տեղի են ունեցել սիրտ-անոթային հիվանդությունների պատճառով։ Աղի մեծ քանակության օգտագործումը ավելացրել է մահացու ելքի հավանականությունը սիրտ-անոթային հիվանդություններից, բայց չի ազդել քաղցկեղի ռիսկի վրա։ Նատրիումի ավելցուկը հատկապես վնասել է ցածր եկամուտ ունեցող մարդկանց։
Մինչ այդ գիտնականները պարզել էին, որ ձվի օգտագործումը չի բարձրացնում խոլեստերինի մակարդակը սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկի գոտում գտնվող մարդկանց համար։ Ուստի մեծ մասը չպետք է սահմանափակի սպիտակուցի եւ վիտամինների այդ հասանելի աղբյուրի օգտագործումը։ Սակայն դիետայի փոփոխությունից առաջ ավելի լավ է խորհրդակցել բժշկի հետ, ինչպես նաեւ չարժե հաճախ ձվից պատրաստված կերակուրներին կարագ եւ բեկոն ավելացնել։






