Բժիշկ-թերապեւտ Էլի Քենոնը Daily Mail պարբերականին պատմել է, որ բերանում տհաճ, «նեխած» հոտի պատճառ կարող է լինել վարակը քթում, կոկորդում կամ քթի խոռոչներում։ Պատճառ կարող են լինել նաեւ «քարերը» նշագեղձերում, դրանք կալցիումացված սննդի, լորձի, բջջային դետրիտի եւ միկրոօրգանիզմների կուտակումներ են։
Թերապեւտը բացատրել է, որ քիթը, բերանը եւ քթի խոռոչները խոցելի են պաթոգեն միկրոօրգանիզմենրի թափանցման հարցում։ Երբեմն մանրէները եւ վիրուսները առաջ են բերում պաթոլոգիական վիճակներ, որոնց բնորոշ են բերանի տհաճ համն ու հոտը քթում։
Բժիշկն ավելացրել է, որ «նեխահոտի» այլ պատճառ կարող են լինել աղբի, լորձի, մանրէների, էպիթելների կուտակումները նշագեղձերում։ Այդ քարերի առաջացման ստույգ պատճառը պարզ չէ, բայց որոշ մարդիկ նկատում են նշագեղձերի խցանումների քանակի ավելացում մրսածության հիվանդություններից հետո։ Թերապեւտը նշել է, որ սովորաբար քիթ-կոկորդի մասնագետները բուժման համար նշանակում են դեղամիջոցային թերապիա եւ ֆիզիոթերապեւտիկ միջոցառումներ։






