Համաձայն Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների (CDC), Միացյալ Նահանգներում մեծահասակների մոտ 20%-ը տառապում է արթրիտով, իսկ օստեոարթրիտը դրա ամենատարածված ձևն է:

Օստեոարթրիտն առաջանում է, երբ հոդերի աճառը և այլ հյուսվածքները սկսում են քայքայվել: Արդյունքում, ոսկորների միջև պաշտպանությունը սահմանափակվում  է, ինչի հետևանքով դրանք քսվում են միմյանց և ցավ առաջացնում:

Օստեոարթրիտն անշրջելի է, բայց մարդիկ կարող են կասեցնել դրա առաջադիմումը քաշի կորստի, վարժությունների և այնպիսի դեղամիջոցների միջոցով, ինչպիսիք ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներն (NSAIDs) են: Այդ դեղամիջոցների թվին են պատկանում  առանց դեղատոմսի տրամադրվող ասպիրինը և դեղատոմս պահանջող ցելեկոկսիբը (Ցելեբրեքս):

Հետազոտողներն օգտագործել են 165 պեպտիդների նկատմամբ բազմաթիվ արձագանքների վերլուծությունը՝  հետազոտության 2-րդ և 6-րդ տարում արյան շիճուկի նմուշները թեստավորելու համար: Այս հավաքածուից նրանք կարողացել են առանձնացնել ընդամենը վեց բիոմարկեր, որոնք հետևողականորեն կանխատեսում էին օստեոարթրիտը բոլոր վերլուծությունների ընթացքում:

Օգտագործելով այս բիոմարկերները՝ գիտնականները ճշգրիտ կանխատեսել են օստեոարթրիտի զարգացումը ռենտգենյան լուսանկարներում հիվանդության հայտնաբերումից 8 տարի առաջ:

Բիոմարկերները կանխատեսում էին օստեոարթրիտի զարգացումը 77% ճշգրտությամբ, ինչը հետազոտության հեղինակները վկայությամբ, ավելի բարձր է, քան օստեոարթրիտի զարգացման կանխատեսումը BMI-ի (51%) կամ ծնկի ցավի (57%) օգտագործմամբ:

Գիտնականները նաև պարզել են, որ այս բիոմարկերների հետ կապված գեները ակտիվ են ծնկահոդի աճառում և սինովիալ թաղանթում, ինչը ցույց է տալիս դրանց կարևորությունը օստեոարթրիտի մասին պատկերացում կազմելու համար: