Բոլոր պատճառներից մահվան ելքի վտանգը բարձր  է նրանց մոտ, ովքեր մանուկ հասակում նիհար են եղել, բայց ավելորդ քաշ են հավաքել հասուն տարիքում։ Այս մասին վկայում է Ճարպակալման վերաբերյալ եվրոպական կոնգրեսում (ECO) ներկայացված հետազոտությունը։

Գիտնականներն ուսումնասիրել են 191 հազար տղամարդկանց եւ 242 հազար կանանց տվյալները Բրիտանական բիոբանկից։ Նրանց մոտ կեսը տեղեկացրել է, որ նորմալ քաշ է ունեցել 10 տարեկանում, մեկ երրորդը տեղեկացրել է, որ ավելի նիհար է եղել, իսկ 16 տոկոսը հայտնել է, որ գեր է եղել։

Ճարպակալումը (բայց ոչ ավելորդ քաշը) հասուն տարիքում կապված է եղել բոլոր պատճառներից 15 տոկոսով մահվան վտանգի ավելացման հետ։ Նրանք, ովքեր քաշ են հավաքել հասուն տարիքում, ամենամեծ ռիսկի են ենթարկվել՝ 60 տոկոս կանանց եւ 63 տոկոս տղամարդկանց համար։

Մինչ այդ գիտնականները պարզել էին, որ մահացու ելքի հարաբերական վտանգը ճարպակալման դեպքում երեք անգամ ավելի բարձր է վատ մկաններ ունեցող մարդկանց համար։ Ավելի հաճախ մահացու ելքի պատճառ են հանդիսացել սրտի իշեմիկ հիվանդությունը եւ հիպերտոնիան։