Գիտնականները մշակել են հատուկ թեստ, որը կարող է բեկում մտցնել շագանակագեղձի քաղցկեղի հետ կապված իրավիճակում՝ հիվանդությունը պարզելով վաղ փուլում, երբ տղամարդիկ ենթակա են հիվանդանալու բարձր ռիսկի, եւ ազատելով մյուսներին ոչ անհրաժեշտ բուժումից, գրել է The Guardian-ը։
Ըստ կանխատեսումների՝ մինչեւ 2040թ. շագանակագեղձի քաղցկեղի ախտորոշում ունեցող տղամարդկանց թիվն ամբողջ աշխարհում կկրկնապատկվի եւ կհասնի 2,9 մլն-ի տարեկան, իսկ ամենամյա մահացությունը կավելանա 85 տոկոսով։ Սա տղամարդկանց քաղցկեղի արդեն ամենատարածված ձեւն է ավելի քան 100 երկրներում։
Վաղ ախտորոշումն ունի վճռական նշանակություն, բայց փորձագետներն ասում են, որ արյան ժամանակակից ստանդարտ ուսումնասիրությունները կարող են նկատի չունենալ այն տղամարդկանց, որոնց մոտ իսկապես քաղցկեղ կա, ինչպես նաեւ մյուսներին ստիպել անցնել ոչ անհրաժեշտ բուժում կամ անիմաստ բուժզննումներ։
Այժմ Լոնդոնի քաղցկեղի ուսումնասիրման ինստիտուտի (ICR) եւ Royal Marsden NHS foundation թրաստային ֆոնդի հետազոտողները լավագույն այլընտրանք են գտել։
Հետազոտությունը ցույց է տվել, որ թքի նոր թեստը, որը ներառում է ԴՆԹ նմուշի հավաքում հաշված վայրկյաններում, ավելի ստույգ է, քան արյան գոյություն ունեցող ստանդարտ ուսումնասիրությունը։ Արդյունքները կներկայացվեն այս հանգստյան օրերին քաղցկեղի դեմ պայքարի աշխարհում ամենամեծ համաժողովում։
«Այդ թեստի օգնությամբ կարելի կլինի բեկել իրավիճակը շագանակագեղձի քաղցկեղի իրավիճակի հետ կապված,- ասել է օնկոգենետիկայի պրոֆեսոր Ռոս Իլեսը։- Մենք ցույց ենք տվել, որ թքի պարզ եւ էժան թեստը այն տղամարդկանց համար, ովքեր ավելի շատ են հակված այդ հիվանդությունն ունենալուն գենետիկ կազմի պատճառով, քաղցկեղի վաղ հայտնաբերման արդյունավետ միջոց է»։






