Նոր տվյալները վկայում են, որ լայնորեն հասանելի հակափայտացման պատվաստանյութերը կարող են կանխել կամ բուժել Պարկինսոնի հիվանդությունը, որը սովորաբար լինում է տարեց մարդկանց մոտ և առաջանում շարժման համար պատասխանատու ուղեղի բջիջների մի մասի մահով, գրում է Daily Mail-ը։
Թե ինչպես են փայտացման բակտերիաներն ազդում այս բջիջների վրա, անհայտ է, սակայն գիտնականները ենթադրում են, որ դրանք կարող են ուղեղ թափանցել քթի նյարդային բջիջների միջոցով:
Հետազոտողները վերլուծել են Իսրայելի խոշոր բժշկական հաստատության գրառումները՝ պարզելու, թե արդյո՞ք հասուն տարիքում ներարկվող որևէ պատվաստանյութ մեծացնում կամ նվազեցնում է Պարկինսոնի հիվանդության զարգացման ռիսկը: Նրանք հետազոտել են 1500 մարդու, որոնց մոտ 45-ից 75 տարեկան հասակում այս հիվանդությունն է ախտորոշվել և համեմատել նրանց քանակությամբ հինգ անգամ գերազանցող խմբի հետ, որը բաղկացած է եղել այդ հիվանդությունը չունեցող, բայց նման նշաններ ունեցող մարդկանցից:
Գիտնականները պարզել են, որ Պարկինսոնի հիվանդությամբ տառապող մարդկանց 1,6%-ը նախքան ախտորոշումը հակափայտացման պատվաստում է ստացել, համեմատած 3,2%-ի, որը չի ստացել: Պաշտպանիչ ազդեցությունը նույնպես ավելի բարձր է եղել այն մարդկանց մոտ, որոնք վերջերս էին ստացել պատվաստանյութը, և պատվաստումից հետո երկու տարվա ընթացքում ոչ մեկի մոտ Պարկինսոնի հիվանդությունը չի զարգացել:






