Մոդիֆիկացված վիրուսները ուղեղում սպիտակուցի փոխարինման համար կարող են մեղմել ճակատաքունքային դեմենցիայի ախտանշանները։ Մկների վրա կատարված թեստավորման արդյունքները հրապարակվել են Science Translational Medicine ամսագրում։
Ճակատաքունքային դեմենցիան անբուժելի հիվանդություն է, որի դեպքում առաջանում են հիշողության, խոսքի եւ անձի խախտումներ։ 5-12 տոկոս դեպքերում հիվանդությունը զարգանում է պրոգրանուլին սպիտակուցի կորստի պատճառով։ Միաժամանակ տեղի է ունենում չլուծվող թունավոր սպիտակուցների կուտակում։
Նոր հետազոտությունում գիտնականներն օգտագործել են պրոգրանուլին սպիտակուցը կոդավորող գենը մկների ուղեղ «առաքող» վիրուսները։ Թերապիան զգալիորեն նվազեցրել է թունավոր սպիտակուցների կուտակումը եւ մեղմել դեմենցիայի ախտանշանները մկների մոտ։






