Վիրջինիայի համալսարանի Բարձրագույն բժշկական դպրոցի գիտնականները հայտնաբերել են, որ ճարպակալումը բացասաբար է անդրադառնում կոննեկսին 43 սպիտակուցի վրա, որը կարգավորում է մկների բջջային պրոլիֆերացիան եւ անոթների էնդոթելիայի քայքայումը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Function ամսագրում։

Բազմաթիվ հետազոտությունները ցույց են տվել, որ ճարպակալումը կործանարար ազդեցություն է գործում սիրտ-անոթային համակարգի առողջության վրա։ Մեծ ավելորդ քաշը նպաստում է օրգանիզմում շրջանառվող արյան ծավալի ավելացմանը՝ հանգեցնելով հիպերտոնիայի, ինչպես նաեւ բարձրացնում է աթերոսկլերոզի առաջացման վտանգը եւ փոքրացնում անոթային տոնուսը։ Նոր գիտական աշխատանքի շրջանակում գիտնականները կենտրոնացել են այդ վտանգավոր էֆեկտների կոնկրետ մեխանիզմների բացահայտման վրա։

Փորձերը մկների վրա ցույց են տվել, որ ճարպերի ավելորդ քանակության երկարաժամկետ օգտագործումը նպաստում է կոննեկսին 43 անվանվող հատուկ տեսակի սպիտակուցի ֆոսֆորացման ավելացմանը։ Ֆոսֆորացումը՝ որպես մոդիֆիկացիայի տեսակ, ազդում է սպիտակուցների կառուցվածքային կոնֆորմացիայի վրա՝ առաջ բերելով դրա ակտիվացում, ապաակտիվացում կամ ֆունկցիայի այլ փոփոխություն։

Կոննեկսին 43-ը նշանակալի դեր է խաղում միջբբջային հաղորդակցությունում եւ կարգավորում է բջջային պրոլիֆերացիան (բաժանումը) եւ ոչնչացումը։ Գիտնականները պարզել են, որ բարձր ֆոսֆորացումը եւ էնդոթելիայի կապի վատացումը (հարթ բջիջների միաշերտ հատված արյունատար եւ ավշային անոթների ներքին մակերեսին) ադիոցիտամների (ճարպային հյուսվածքի բջիջներ) հետ կարող է հանգեցնել դիսլիպիդեմիայի։

Հենց դիսլիպիդեմիան՝ արյան մեջ լիպիդների (ճարպերի) նորմալ հարաբերակցության խանգարումն է հանգեցնում է աթերոսկլերոզի եւ սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման։