Հետազոտությունը, որի արդյուքները հրապարակվել են JAMA Neurology-ում, ցույց է տալիս, որ անգիոտենզին ընկալիչների արգելափակող դեղամիջոցներն ընդունակ են կանխելու ընկնավորությունը՝ հիվանդության զարգացման ամենաբարձր ռիսկի խմբում գտնվող մարդկանց, ներառյալ՝ ուղեղի կաթված ստացած տարեցների շրջանում:
Չնայած ընկնավորությունը հաճախ ախտորոշվում է մանկության տարիներին, 65 տարեկանից բարձր մարդկանց ավելի քան 1%-ի մոտ ախտորոշվում են կրկնվող նոպաներ, որոնք բնութագրում են տվյալ հիվանդությունը:
Այս նոպաները կարող են ժամանակավորապես խաթարել ուղեղի աշխատանքը և մի շարք ախտանիշներ ի հայտ բերել: Մեծահասակների շրջանում ընկնավորության զարգացման ամենատարածված ռիսկի գործոնն ուղեղի կաթվածն է: Ուղեղի կաթված ստացած մարդկանց մոտ 10%-ը հինգ տարվա ընթացքում ընկնավորության նոպաներ է ունենում:
Անոթային հիվանդությունները և արյան խրոնիկական բարձր ճնշումը, նույնիսկ ուղեղի կաթվածի բացակայության դեպքում, նույնպես մեծացնում են ընկնավորության զարգացման ռիսկը:
Թեև հակասեպտիկ դեղամիջոցներն ի վիճակի են օգտագործվել ընկնավորությունն ախտորոշվելուց հետո վերահսկելու համար, սակայն ընկնավորությունը կանխելու համար այս խանգարման զարգացման բարձր ռիսկի ենթարկված մարդկանց շրջանում ոչ մի դեղամիջոցի համար հավանություն տրված չէ:
Այնուամենայնիվ, վերջին տասնամյակի ընթացքում հետազոտությունները ցույց են տվել, որ արյան ճնշման դեղամիջոցների տեսակներից մեկը բորբոքումները ճնշելու ունակության շնորհիվ կարող է օգնել նվազեցնել ջղաձգումները:
Նոր ուսումնասիրությունն իրականացնելու համար հետազոտողներն օգտվել են ազգային ավելի քան 20 միլիոն ամերիկացիների առողջապահական պահանջների մասին տեղեկատվություն պարունակող տվյալների բազայից:
Նրանք իրենց վերլուծությունը կենտրոնացրել են արյան բարձր ճնշում ախտորոշված 2,2 միլիոն մեծահասակների վրա, նրանց նշանակվել է արյան բարձր ճնշման առնվազն մեկ դեղամիջոց և նախկինում չեն տառապել ընկնավորությունից:
Ընդհանուր առմամբ, անգիոտենզին ընկալիչների արգելափակումներ ընդունող մարդիկ 2010-2017 թվականներին արյան ճնշման այլ դեղամիջոցներ ընդունող մարդկանց համեմատ ունեցել են ընկնավորության զարգացման 20%-30%-ով ցածր ռիսկ: Այս տարբերությունը պահպանվել է նույնիսկ այն ժամանակ, երբ ուղեղի կաթված ստացած հիվանդները բացառվեցին վերլուծությունից՝ ենթադրելով, որ ընկնավորության ցածր մակարդակը միայն ուղեղի կաթվածի ռիսկի նվազեցման արդյունք չէ:






