ԱՄՆ-ում «Դոնանեմաբ»-ը հաստատվել է իբրև Ալցհայմերի հիվանդության դեմ երկրորդ դեղամիջոցը։ Մինչ այս ԱՄՆ-ում հաստատվել էր Lekanemab դեղամիջոցը, որն արդեն օգտագործվում է Ալցհայմերի հիվանդությամբ հիվանդների բուժման համար։

Ըստ Daily Mail-ի՝ «Դոնանեմաբ» դեղամիջոցը նախատեսված է դեմենցիայի առաջընթացը դանդաղեցնելու համար։

«Դոնանեմաբ»-ը նպատակաուղղված է բետա-ամիլոիդ սպիտակուցի ագրեգատների հեռացմանը: Ենթադրվում է, որ այս կառուցվածքները պատասխանատու են նյարդային բջիջների կորստի և Ալցհայմերի հիվանդության ախտանիշների համար: Կլինիկական փորձարկումները ցույց են տվել, որ դեղամիջոցն ուղեղի անկումը կարող է դանդաղեցնել մինչև 35%: Մեկուկես տարի անց դեղամիջոցն ընդունողների շրջանում՝ պլացեբո (առանց ակնհայտ բուժիչ հատկությունների որպես բուժիչ միջոց օգտագործվող նյութ, որի դեղահատն անվանում են դատարկ հաբ) ընդունած փորձարկվողների  համեմատ, 84%-ով ավելի քիչ ամիլոիդային ագրեգատներ են եղել:

Դեղը ներերակային եղանակով ներարկվում է ամիսը մեկ անգամ: Մեկ սրվակը կարժենա 695 դոլար։

Թեև Ալցհայմերի հիվանդության բուժման բեկմանը, փորձագետներն ուղեղի արյունազեղումների սպռանալիքի պատճառով մտահոգություն են հայտնել «Donanemab»-ի կիրառման առնչությամբ: Հետազոտության ընթացքում դրանք մի քանի մահվան պատճառ են դարձել, իսկ հիվանդների 25%-ի մոտ զարգացել է ուղեղային այտուց: