Լոնդոնի Մարիա թագուհու համալսարանի բրիտանացի գիտնականները ստեղծել են դեմենցիայի կանխատեսման նոր մեթոդ ախտորոշումը կայացնելուց ինը տարի առաջ։ Մասնագետների խոսքով՝ միջոցը գերազանցում է հիշողության սովորական թեստերը։ Հետազոտությունը հրապարակվել է Nature Mental Health (NMH) գիտական ամսագրում։

Դեմենցիան հավաքական տերմին է, որն օգտագործվում է տարբեր վիճակների նկարագրման համար, որոնք բնորոշ են բավական լուրջ կոգնիտիվ ֆունկցիաների նվազմանը, որոնք կարող են խանգարել ամենօրյա կյանքին եւ անկախ գործելուն։ Այն ազդում է հիշողության, մտածողության, կողմնորոշման, ընկալման, հաշվի, սովորելու ունակության, լեզվի եւ դատողության վրա։

Մասնագետներն օգտագործել են UK Biobank-ի տվյալները։ Հետազոտողները կենտրոնացել են մասնակիցների այն ենթախմբի վրա, որոնք անցել են ֆունկցիոնալ մագնիսառեզոնանսային սքանավորում (ֆՄՌՏ) եւ կամ արդեն ունեցել են դեմենցիայի ախտորոշում, կամ այն ստացել են ավելի ուշ։

Ընտրանքը բաղկացած էր դեմենցիայի 148 դեպքերից եւ 1 030 վերահսկումներից, որն ապահովում էր համեմատության հուսալի խումբ ըստ տարիքի, սեռի, էթնիկ պատկանելության, առաջնորդող ձեռքի եւ ՄՌՏ սքանավորման կենտրոնի աշխարհագրական դիրքի։

Մասնակիցներն անցել են ֆՄՌՏ սքանավորում հանգստի վիճակում (rs-fMRI), որը չափում է ուղեղի ակտիվությունը արյան հոսքում փոփոխությունների հայտնաբերման միջոցով։

Հետազոտողները կենտրոնացել են ուղեղի աշխատանքի պասիվ ռեժիմի ցանցի վրա (DMN), ուղեղի կառույց, որն ակտիվ է հանգստի ժամանակ եւ մասնակցում է բարձր մակարդակի կոգնիտիվ ֆունկցիաներին, ինչպիսին են սոցիալական ճանաչումը եւ ինքնառեֆերենտ մտածողությունը։

Օգտագործելով դինամիկ պատճառահետեւանքային մոդելավորում (DCM) կոչվող  տեխնիկան՝ գիտնականներն ուսումնասիրել են rs-fMRI տվյալները, որպեսզի գնահատեն արդյունավետ կապը DMN տարբեր շրջանների միջեւ։

Այնուհետեւ մասնագետները կապվածության այդ գնահատականներն օգտագործել են մեքենայական ուսուցման մոդելի համար։ Մոդելի նպատակը մարդկանց տարբերակելն էր, որոնց մոտ հետագայում առաջ է գալիս դեմենցիա, եւ նրանց մոտ, որոնց մոտ այն չի առաջանում։

Նեյրոցանցը պարզել է DMN-ում կապերի 15 կարեւոր բնորոշիչներ, որոնք զգալիորեն տարբերվել են դեմենցիայի ապագա դեպքերի եւ վերահսկիչ խմբերի միջեւ։ Նրանց մեջ առավել նկատելի փոփոխությունները ներառել են բարձր արգելակումը վենտրոմեդիալ ճակատամերձ կեղեւում (vmPFC), ձախ պարահիպոկամպի նկատմամբ (lPHF) եւ ձախ ինտրապարիետալ կեղեւից (lIPC) դեպի lPHF, ինչպես նաեւ թույլ արգելակում աջ պարահիպոկամպում (rPHF) դորսոմեդիալ ճակատամերձ կեղեւի նկամամբ (dmPFC)։

Ախտորոշիչ հնարավորությունների լրացման համար հետազոտողները ստեղծել են մոդել ժամանակի կանխատեսման համար՝ մինչեւ դեմենցիա ախտորոշման կայացումը։ Այս մոդելների կանխատեսական ուժը կազմում է 80 տոկոս եւ ենթադրում է, որ փոփոխությունները DMN-ում կարող են ծառայել որպես դեմենցիայի վաղ բիոմարկերներ՝ պատուհան բացելով հիվանդության գործընթացում կլինիկական ախտանշանների առաջացումից տարիներ առաջ։