Բնապահպանական տոքսիկանտների որոշ տեսակներ կապված են դեպրեսիվ ախտանշանների հետ, նշվել է JAMA Network Open ամսագրում հրապարակված հետազոտությունում։

Բժշկական գիտությունների դոկտոր Ցզյանհույ Գոն Պեկինի համալսարանի Երեխաների եւ դեռահասների առողջության ինստիտուտից եւ նրա գործընկերները կատարել են սքրինինգ եւ գնահատել 2013-2014 եւ 2015-2016թթ. 3 427 մասնակիցների պոտենցիալ բնապահպանական տոքսիկանտների եւ դեպրեսիվ ախտանշանների միջեւ ասոցիացիաները։ Ազդեցությունը գնահատվել է ըստ 10 կարգերի 62 տոքսիկանտների։ Ուսումնասիրվել է կապը դեպրեսիայի ցուցանիշների հետ, որոնք չափվել են պացիենտների առողջության 9 կետից բաղկացած հարցարանների (PHQ-9) օգնությամբ։

Հետազոտողները պարզել են 27 քիմիական միացությունների կամ մետաղների եւ բնապահպանական տոքսիկանտների եւ դեպրեսիվ ախտանշանների տարածվածության ասոցիացիաները 10 կարգերից վեցում, ներառյալ N-ացետիլ- S- (2 հիդրոքսի-3-բութենիլ)-L-ցիստեինի մետաբոլիտները եւ թռչող օրգանական միացությունները եւ ընդհանուր նիկոտինային համարժեք-2-ն (1,74 եւ 1,42 շանսերի հարաբերակցությունը համապատասխանաբար)։

Կանանց եւ տարեց մարդկանց համեմատ տղամարդիկ եւ երիտասարդները ավելի խոցելի են եղել բնապահպանական տոքսիկանտների ազդեցության հանդեպ։ Ընդհանուր առմամբ, ասոցիացիաների 5-19 տոկոսը միջնորդավորված է եղել պերիֆերիկ արյան լեյկոցիտների քանակությամբ։

«Այս հետազոտությունն ընդգծում է կարեւոր բնապահպանական տոքսիկանտների կանխման եւ կարգավորման կարեւորությունը դեպրեսիայի կանխարգելման եւ բուժման մասին նոր գիտելիքներ ստանալու համար»,- գրում են հետազոտության հեղինակները։