Սինգապուրի տեխնոլոգիայի եւ դիզայնի համալսարանի գիտնականները տարեցների համար մշակել են բազմալեզու խաղային հավելված սենսորային էկրանով, որն օգնում է մարզել կոգնիտիվ հմտությունները եւ պահպանել վառ միտքը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Innovation in Aging (InАging) ամսագրում։
Գիտնականները նշել են, որ կոգնիտիվ ունակությունների նվազումը բնական ծերացման անբաժանելի մասն է։ Բայց որոշ հետազոտություններ ցույց են տվել, որ երկլեզվությունը (բիլինգվիզմ) տարեցների մոտ նպաստում է նեյրոճկունության զարգացմանը, կոգնիտիվ պաշարի պահպանմանը եւ Ալցհեյմերի հիվանդությունից պաշտպանվելուն։
Հետազոտողներն օգտագործել են բիլինգվիզմի առավելությունները՝ ստեղծելու համար նոր հավելված, որը թույլ է տալիս կոգնիտիվ մարզումներ իրականացնել խաղի ձեւով։ Այն ստացել է DISC — Dual-Language Intervention in Semantic memory (երկլեզու տրենաժոր սեմանտիկ հիշողության համար) անվանումը։ Խաղային ծրագիրը ենթադրում է գլուխկոտրուկների լուծում, որոնք զարգացնում են հիշողությունը, տրամաբանությունը, մտածողությունը եւ ուշադրությունը։
Մշակումն արդեն թեստավորել են կոգնիտիվ առումով առողջ եւ թույլ կարողությունների տեր տարեց կամավորների վրա։ Արդյունքները ցույց են տվել, որ DISC օգտագործումը նպաստել է մտավոր ունակությունների զգալի բարելավմանը, քան ավանդական կոգնիտիվ մարզումների եւ միալեզու համակարգչային ծրագրերի ժամանակ։ Բացի այդ, մասնակիցները մեծ հետաքրքրվածություն են ցուցաբերել DISC շրջանակում վարժությունները կատարելու հարցում։
Գիտնականները նշել են, որ կատարելագործումից հետո հավելվածը սկսել է կոչվել Ami - (Advancing Mental Invigoration)։ Այժմ հետազոտողները աշխատում են կլինիկական պրակտիկայում մշակումը ներդնելու ուղղությամբ եւ լրացուցիչ թեստեր են կատարում։






