Մասաչուսեթսի Լոուելի համալսարանի գիտնականները պարզել են, որ արյան շիճուկում մագնեզիումի օպտիմալ մակարդակը կապված է դեմենցիայի զարգացման ամենացածր ռիսկի հետ: Արդյունքները հրապարակվել են Advances in Nutrition ամսագրում։

Գիտնականները մեծահասակների ճանաչողական առողջության հարցում մագնեզիումի դերին վերաբերող  ուսումնասիրությունների համակարգված վերլուծություն են իրականացրել: Նրանք նաև  ընտրված գիտական աշխատանքների  մետավերլուծություն են անցկացրել՝ պարզելու համար, թե ինչպես են մագնեզիումի տարբեր ձևերը, օրինակ,  են սննդից կամ հավելումներից ստացվածները, ազդում ճանաչողական հմտությունների վրա:

Արդյունքում գիտնականները չեն կարողացել պարզել, թե մագնեզիումի ո՞ր ձևն է առավել բարենպաստ ազդեցություն ունենում ուշադրության և հիշողության վրա։ Չեն ստացվել նաև ապացույցներ, որ մագնեզիումի լրացուցիչ ընդունումը (և օրգանիզմում դրա խտության մեծացումը) նվազեցնում է դեմենցիայի զարգացման ռիսկը։ Այնուամենայնիվ, հետազոտողները հաստատել են, որ արյան շիճուկում այս միկրոտարրի 0,085 մմոլ/լ օպտիմալ մակարդակում լինելը կապված է հիշողության կորստի և ճանաչողական այլ խանգարումների ամենացածր հավանականության հետ: