Միջազգային տիեզերակայանում տիեզերագնացների օգտագործվելիք դեղամիջոցները կարող են բավարար չլինել Մարս եռամյա ճանապարհորդության համար:
Նոր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ տիեզերքում պահվող դեղերի կեսից ավելին՝ առաջին անհրաժեշտության դեղերը, ինչպիսին են ցավազրկողները, հակաբիոտիկները, ալերգիայի դեմ դեղերը և քնաբերները, մինչև տիեզերագնացների Երկիր վերադառնալը կսպառվեն:
Արդյունքում, տիեզերագնացները կարող են վերջում օգտագործել անարդյունավետ կամ նույնիսկ վնասակար դեղամիջոցներ, ասված է հետազոտության մեջ, որի արդյունքները հրապարակվել են npj Microgravity – Nature հանդեսում:
Տիեզերքում դեղերի իրական կայունությունն ու արդյունավետությունը Երկրի համեմատ մնում է հիմնականում անհայտ: Դժվար տիեզերական պայմանները, ներառյալ ճառագայթումը, կարող են նվազեցնել դեղերի արդյունավետությունը:
Ջոն Հոփկինսի հիվանդանոցից հետազոտության հեղինակները նշել են, որ ժամկետանց դեղամիջոցները կարող են խնդիր առաջացնել, քանի որ տիեզերական գործակալությունները երկարաժամկետ առաքելություններ են ծրագրում դեպի Մարս և դրանից դուրս: Դիասը օգտագործել է Տեղեկատվության ազատության ակտի խնդրանքը տիեզերական կայանի բանաձևի մասին տեղեկություններ ստանալու համար՝ առաջարկելով, որ ՆԱՍԱ-ն նմանատիպ դեղամիջոցներ կկիրառի Մարս կատարելիք առաքելության համար:
Օգտագործելով դեղերի միջազգային ժամկետանց ամսաթվերի տվյալների բազան՝ հետազոտողները պարզել են, որ 91 դեղամիջոցներից 54-ի պիտանելիության ժամկետը 36 ամիս է կամ ավելի քիչ:
Ամենալավատեսական գնահատականներով՝ այդ դեղերի մոտավորապես 60%-ի ժամկետը կլրանա մինչև Մարս առաքելության ավարտը: Ավելի պահպանողական գնահատականներով այս ցուցանիշը հասնում է 98%-ի:
Տեզերանավի վրա տեղափոխվող դեղերի քանակի ավելացումը կարող է նաև օգնել փոխհատուցել ժամկետանց դեղերի արդյունավետության նվազեցումը, նշում են հետազոտության հեղինակները:






