Պարոդոնտիտը կապված է կրիպտոգեն իշեմիկ ինսուլտի բարձր ռիսկի հետ: Նաև, ուղեղի անոթների սուր խախտման հավանականությունը մեծանում էր ինվազիվ ատամնաբուժական բուժման պատմության հետ: Հելսինկիի և Տուրկուի համալսարանի գիտնականներն ուսումնասիրել են պարոդոնտիտի կամ վերջին ինվազիվ ատամնաբուժական բուժման ազդեցությունը վաղ կյանքի կրիպտոգեն իշեմիկ ինսուլտի վրա: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of Dental Research ամսագրում: Վերլուծությունը ցույց է տվել, որ պարոդոնտիտ ախտորոշվել է կրիպտոգեն իշեմիկ ինսուլտով հիվանդների 27,5%-ի մոտ և վերահսկիչ խմբի հիվանդների 20,1%-ի մոտ: Ծանր պարոդոնտիտի առկայությունը գրեթե 7,5 անգամ մեծացրել է ուղեղի անոթների սուր խախտման զարգացման ռիսկը։ Կաթվածի ծանրությունը մեծացել է պարոդոնտիտի ծանրության հետ՝ III և IV փուլերում հիվանդության, C աստիճանի, ծանր ինսուլտի զարգացման ռիսկը աճել է 6,43 անգամ, գրում է medvestnik-ը։ Ատամների ինվազիվ բուժումը, որն իրականացվել է ինսուլտից երեք ամսվա ընթացքում, 2,54 անգամ ավելացրել է կրիպտոգեն իշեմիկ ինսուլտի ռիսկը:  Վերլուծվել են 146 դեպք-վերահսկող զույգերի տվյալները, ովքեր կրիպտոգեն իշեմիկ ինսուլտ են տարել: Մասնակիցների միջին տարիքը 42 տարեկան էր։ Հիվանդները բերանային հետազոտություն են անցել՝ պարոդոնտիտը հայտնաբերելու համար, և ատամնաբուժական գրառումները վերանայվել են՝ բացահայտելու վերջին ինվազիվ ատամնաբուժական պրոցեդուրաները: