medRxiv* preprint սերվերում հրապարակված ուսումնասիրության մեջ բրիտանացի հետազոտողները ուսումնասիրել են 2019 թվականի կորոնավիրուսային համավարակի (COVID-19) ազդեցությունը ուղեղի ծերացման վրա՝ օգտագործելով երկայնական նեյրոպատկերման տվյալները՝ համեմատելով մասնակիցների ուղեղի տարիքի կանխատեսումները համավարակից առաջ և հետո:
Նրանք պարզել են, որ համավարակը զգալիորեն արագացրել է ուղեղի ծերացումը, հատկապես տղամարդկանց և անապահով ընտանիքի անձանց մոտ, և կապված է COVID-19-ով վարակվածների ճանաչողական անկման հետ:
Հետազոտության ընթացքում հավաքել են առնվազն 45 տարեկան 42677 մարդու բարձրորակ մուլտիմոդալ ուղեղի պատկերման տվյալներ:
Մասնակիցները, որոնց SARS-CoV-2-ի թեստը դրական է եղել, նույնականացվել են ախտորոշիչ թեստերի, հիվանդանոցային տվյալների, բժշկական քարտերի կամ հակամարմինների թեստերի միջոցով:
Բացի այդ, ուսւմնասիրության ընթացքում գնահատվել են ճանաչողական ցուցանիշները՝ դեմենցիայի զարգացման հետ կապված ճանաչողական լավագույն 10 թեստերի միջոցով հաշվարկվել է երկու սկանավորման միջև տոկոսային փոփոխությունը՝ խմբերի ճանաչողական կարողությունները համեմատելու համար:
Գիտնականները եզրակացրել են, որ COVID-19 համավարակը զգալիորեն արագացրել է ուղեղի ծերացումը հոգեսոցիալական գործոնների, մասնավորապես՝ սոցիալական զրկանքների և առողջության վատթարացման ազդեցության պատճառով։
Պարզվել է, որ հետևանքները կախված չեն վարակի կարգավիճակից, բացառությամբ SARS-CoV-2 վարակի, ուղեղի ծերացման, առաջացած տարիքի և ճանաչողական կարողությունների անկման փոխազդեցության:






