Վերջերս կատարված հետազոտությունը ցույց է տվել, որ արյան նոր թեստերը ի վիճակի են օգնել բժիշկներին ավելի արագ և ճշգրիտ ախտորոշել Ալցհայմերի հիվանդությունը:

Ալցհայմերի հիվանդությունը թուլամտության ամենատարածված ձևն է, որից տառապում են 6,7 միլիոն ամերիկացիներ: Հաշվի առնելով ԱՄՆ-ում ծերացող բնակչության արագ աճը, ակնկալվում է, որ 2050 թվականին այս թիվը կաճի՝ հասնելով մինչև 13 միլիոնի:

Շվեդիայում 2020 թվականի փետրվարից մինչև 2024 թվականի հունվար ընկած ժամանակահատվածում 1213 հիվանդների հետազոտությունը, որի արդյունքները հրապարակվել են կիրակի, ցույց է տվել, որ տաու կոչվող սպիտակուցի վրա կենտրոնացող արյան թեստերը  շատ ավելի ճշգրիտ են հիվանդության ախտորոշման հարցում, քան սոսկ բժիշկների ախտորոշումը:

Հետազոտության ընթացքում առաջնային օղակի բժշկի կամ մասնագետի հիշողությանն առնչվող գանգատների համար դիմած հիվանդները նախնական ախտորոշում են ստացել ավանդական թեստավորման միջոցով, արյուն են հանձնել և ուղղորդվել հաստատող գոտկային պունկցիայի կամ ուղեղի սկանավորման: Ըստ Լունդի համալսարանի հետազոտողների եզրակացությունների Առաջնային օղակի բժիշկների տված նախնական ախտորոշումը 61 տոկոսով ճշգրիտ է եղել, իսկ մասնագետներինը՝ 73 տոկոսով, իսկ արյան հետազոտությունը 91 տոկոսով ճշգրիտ է եղել:

«Ոչ վաղ անցյալում կարծում էին, որ ուղղակի անհնար է չափել պաթոլոգիան կենդանի մարդու ուղեղում», - New York Times-ին պատմել է Փենսիլվանիայի համալսարանին առընթեր Հիշողության կենտրոնի համատնօրեն դոկտոր Ջեյսոն Կարլավիշը, որը ներգրավված չէր հետազոտությունը: «Այս հետազոտությունն ավելացնում է կենդանի մարդկանց ուղեղներում կատարվող հեղափոխությունը չափելու մեր կարողությունը»:

Թեև Ալցհայմերի հիվանդության հիմքում ընկած պատճառը դեռևս քննարկվում է, գիտնականները կարծում են, որ վնասը, ամենայն հավանականությամբ, ուղեղի բջիջներում և շրջակայքում սպիտակուցների՝ ամիլոիդ և տաու սպիտակուցների անոմալ կուտակման արդյունք է:

Սա մասամբ պայմանավորված է նրանով, որ ամիլոիդների կուտակումը կարող է սկսվել հիշողությանն առնչվող խնդիրների առաջին նշանների ի հայտ գալուց երկու տասնամյակ առաջ, և առողջ սննդակարգի, վարժությունների ու բավարար քնի վերաբերյալ հիմնական ցուցումներից բացի կանխարգելիչ այլ միջոցներ դեռևս չկան:

Ալցհայմերի հիվանդության բուժում ներկա պահին չկա, և մշակվում են նոր դեղամիջոցներ (օրինակ օրական երկու անգամ օգտագործվող դոնանեմաբը, որը կարող է նվազեցնել ուղեղում ամիլոիդ կոչվող վնասակար սպիտակուցի մակարդակը), որոնք սոսկ փոքր-ինչ դանդաղեցնում են առաջընթացի տեմպերը և ուղեկցվում վտանգավոր կողմնակի ազդեցություններով, ինչպես օրինակ ուղեղային արնահոսությունը: Դեղը սկզբում համարվում էր պոտենցիալ թերապիա, սակայն հետազոտության մասնակից հիվանդների մեկ քառորդն ունեցել է ուղեղի այտուց, և դեղամիջոցի ընդունումից հետո երեք մարդ մահացել է ուղեղի այտուցից կամ արյունահոսությունից։

Մեկ այլ դեղամիջոց՝ լեկեմբին, ազդում է դոնանեմաբի նման, բայց նաև ամիլոիդների (ARIA) ՝ գլխուղեղի փոփոխություններով ուղեկցվող տեսողականության խափանումներ կարող են ի հայտ բերել, որոնք արյունահոսություն և այտուց են ներառում: Լեկեմբին պաշտոնապես հաստատված է ԱՄՆ-ում, սակայն հետազոտությունները ցույց են տալիս, որ այս դեղամիջոցն ընդունող մարդկանց մոտ 20 տոկոսի շրջանում զարգանում է ARIA, բայց նրանցից միայն 20 տոկոսն է ախտանշաններ ունենում: