Որքան տարիքով է կինը՝ բեղմնավորման պահին, այնքան բարձր է հավանականությունը, որ երեխան լուրջ հիվանդություն ձեռք կբերի: Այս եզրահանգման համար ԱՄՆ Փենսիլվանիա նահանգը ներկայացնող մի խումբ գենետիկների նախաձեռնությամբ իրականացված՝ մուտացիաների՝ մորից երեխային փոխանցման մեխանիզմն ուսումնասիրելու նպատակ հետապնդող հետազոտության՝ PNAS ամսագրում նկարագրություն գտած արդյունքներն են հիմք ծառայել:

Հետերոպլազմիան այն երեւույթն է, երբ կենդանի օրգանիզմի բջիջը միաժամանակ առողջ միտոքոնդրիումներ եւ ԴՆԹ-ի պաթոլոգիական մուտացիաներով օրգանոիդներ է պարունակում:  Քանի որ բջջի կառույցը հարյուրավոր միտոխոնդրիաների առկայություն է ենթադրում, մուտացիաներն աստիճանաբար իրենց ազդեցությունն են ապահովում առողջ բջիջների աշխատանքի վրա, ճնշում դրանց եւ միտոքոնդրիալ հիվանդությունների առաջացման հանգեցնում: Դրանց թվում են Ալցհեյմերի եւ Պարկինսոնի հիվանդությունները, Լեյի համախտանիշը, ցրված սկլերոզը, լսողության կորստով զուգորդվող շաքարախտը, էնցեֆալոպաթիան, նեյրոհոգեբուժական շեղումները եւ այլն:

Մինչ այժմ գիտնականները ԴՆԹ-ի մուտացիաներով ախտահարված` մորից երեխային փոխանցվող օրգանոիդների թիվը կանխատեսելու անհաջող փորձեր էին կատարում: Երեւույթի էությունը հետեւյալն է՝ Yahoo-ի մեկնաբանմամբ, կնոջ հասուն ձվաբջիջը շուրջ 200 հազար միտոխոնդրիա կարող է պարունակել, որոնց թիվը, սակայն, բեղմնավորումից հետո կտրուկ կրճատման է ենթարկվում, եւ, արդյունքում, երեխայի սեռական նախաբջիջների ձեւավորմանը սկսում են առավել նվազ՝ չնչին թվով միտոքոնդրիումներ մասնակցել:

Բորիս Ռեբոլեդո-Ջարամիլյոյի (Boris Rebolledo-Jaramillo) գլխավորության գործող գենետիկները 39 մայրերի ու նրանց երեխաների գեները եւ միտոխոնդրիալ ԴՆԹ-ի 156 նմուշներ են հետազոտել՝ պարզելու համար, որ միանշանակ որքան մեծ է կնոջ տարիքը՝ բեղմնավորման պահին, այնքան բարձր է հավանականությունը, որ ժառանգի մոտ հետերոպլազմիա կարող է առաջանալ: