Միչիգանի համալսարանի ամերիկացի գիտնական-բժիշկները հայտնաբերել են նոր գործոն, որը թույլ է տալիս կանխատեսել կողային ամիոտրոֆիկ սկլերոզի (ԿԱՍ) առաջացումը, դա անբուժելի նեյրոդեգեներատիվ հիվանդություն է։ Հետազոտությունը հրապարակվել է Journal of Neurology, Neurosurgery and Psychiatry (JNNP) գիտական պարբերականում։

ԿԱՍ ունեցող մարդիկ տառապում են մկանների զարգացող կաթվածով՝ աստիճանաբար կորցնելով շարժվելու, խոսելու եւ շնչելու ունակությունը։ Կյանքի միջին տեւողությունը ախտորոշման հաստատումից հետո մի քանի տարի է։

Նոր հետազոտությունում թիմը պարզել է, որ արյան եւ մեզի մեջ մետաղների մակարդակի առկայությունը կարող է նպաստել ԿԱՍ առաջացմանը եւ կրճատել կյանքի տեւողությունը։

Գիտնականները չափել են մետաղների խտությունը ԿԱՍ ունեցող ավելի քան 450 պացիենտի պլազմայի եւ մեզի նմուշներում եւ 300 մարդու մոտ, որոնք այդ հիվանդությամբ չեն տառապում։

Պարզվել է, որ պղնձի, սելենի, ցինկի բարձր պարունակությունը մոտ երեք անգամ բարձրացնում է ԿԱՍ առաջացման հավանականությունը եւ նշում ավելի վաղ մահացու ելքի վտանգի մասին։

Հետազոտողները նաեւ հայտնաբերել են, որ մարդիկ, որոնց մասնագիտությունը կապված է մետաղների փոխազդեցության հետ, գտնվում են ԿԱՍ առաջացման ռիսկի խմբում։