Ըստ JAMA Dermatology հանդեսում հրապարակված ուսումնասիրության՝ օջախային ալոպեցիայից (ОA) տառապող հիվանդներն ունեն աուտոիմունային և համընթաց հոգեբուժական հիվանդությունների ավելի բարձր տարածվածություն, ինչպես նաև ախտորոշումից հետո նոր աուտոիմունային և համընթաց հոգեբուժական հիվանդությունների սրացման ավելի բարձր ռիսկ:
Բոստոնի Բրիգամի կանանց հիվանդանոցի բժիշկ, բժշկական գիտությունների դոկտոր Արաշ Մոստաղիմին և նրա գործընկերներն ուսումնասիրել են նոր հոգեբուժական կամ աուտոիմունային հիվանդությունների զարգացման ռիսկերը օջախային ալոպեցիայի ախտորոշումից հետո:
Վերլուծությունը ներառում էր օջախային ալոպեցիայից տառապող 16 հազար 512 և օջախային ալոպեցիայից զերծ ավելի քան 66 հազար (12-64 տարեկան) հիվանդների տվյալներ: Հետազոտողները պարզել են, որ ընդհանուր առմամբ, օջախային ալոպեցիայից տառապող հիվանդների շրջանում OA ախտորոշման պահին ավելի բարձր է եղել հոգեբուժական (30,9% ընդդեմ 26,8%) և աուտոիմունային (16,1% ընդդեմ 8,9%) համընթաց հիվանդությունները:
OA-ով հիվանդների շրջանում վերահսկվող խմբի համեմատ հաճախականությունը ևս ավելի բարձր է եղել, քան առանց համընթաց հիվանդությունների պատմության հիվանդների շրջանում: OA-ով հիվանդները վերահսկվող խմբի համեմատ ունեին հոգեբուժական (ճշգրտված վտանգի 1,3 հարաբերակցությամբ) կամ աուտոիմունային (ճշգրտված վտանգի 2,7 հարաբերակցությամբ) համընթաց հիվանդությունների զարգացման զգալիորեն ավելի մեծ ռիսկ:
«Այս տվյալները բացահայտում են OA-ով հիվանդների շրջանում ամենատարածված համընթաց հիվանդությունները և կարող են օգնել կլինիկաներին խորհուրդ տալ և վերահսկել օջախային ալոպեցիայով (ОA) նոր ախտորոշված հիվանդներին»,-գրում են հետազոտության հեղինակները:






