Duke Health կազմակերպության հետազոտողները տեղեկացնում են, որ որոշ ընկերություններ սկսել են էլեկտրոնային սիգարետներում  նիկոտինը փոխարինել քիմիական նյութերով, որոնք նման հատկություններ ունեն, բայց դրանց հետեւանքներն առողջության համար հայտնի չեն։

JAMA ամսագրում հրապարակված նամակում հետազոտության հեղինակները Դյուկի համալսարանից եւ Յելի համալսարանից գրել են, որ այդ քիմիական նյութերի քանակությունը փաթեթների վրա ստույգ նշված չէ։

«Վեյփինգի նիկոտին պարունակող բաղադրիչները արգելված են օրենքով՝ մինչեւ 21 տարեկան մարդկանց համար,- ասել է հետազոտության համահեղինակ Սեյրամ Ջաբան Դյուկի համալսարանից։-  Այդ նիկոտինն այժմ չի անցնում FDA ստուգում եւ չի ուսումնասիրվել առողջության վրա ունեցած ազդեցության առումով։ Բացի այդ, հնարավոր է, որ արտադրողները փորձում են խուսափել FDA-ի կարգավորումից»։

Կրծողների վրա կատարված փորձերի ժամանակ ցույց է տրվել, որ քիմիական նյութը, որը հայտնի է որպես 6-մեթիլնիկոտին, նիկոտինից շատ ավելի արդյունավետ է ազդում ուղեղի նիկոտինային ռեցեպտորների վրա, քան նիկոտինը։

Մեկ այլ դեղամիջոց, որը կոչվում է նիկոտինամիդ, ազդում է ուղեղի նույն ռեցեպտորների վրա՝ չնայած այն ապացույցներին, որ այն չի կապվում այդ ռեցեպտորների հետ։ Նիկոտինի նմանակները ներառվել են արոմատիզացված էլեկտրոնային սիգարետներում, որոնք նախընտրում են երիտասարդները եւ նրանք, ովքեր առաջին անգամ են վեյփ օգտագործում։