Նոր հետազոտությունը, որն իրականացրել են Mass General Brigham կազմակերպության փորձագետները, ցույց է տվել, որ ուղեղի սքանավորումը կարող է գիտակցություն հայտնաբերել գանգուղեղային ծանր վնասվածք ունեցող որոշ պացիենտների մոտ, որոնք շուրջը տեղի ունեցողին չեն արձագանքում։

Հետազոտության ընթացքում ծանր գանգուղեղային վնասվածք ունեցող 241 մասնակիցներ, որոնք չե արձագանքել պարզ հրահանգներին, հետազոտվել են ֆունկցիոնալ մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի (ՖՄՌՏ), էլեկտրաէնցեֆալոգրաֆիայի (ԷԷԳ) օգնությամբ կամ երկու թեստերը միասին։ Այդ թեստերի ժամանակ մասնակիցները լսել են այնպիսի հրահանգ, ինչպիսին է «պատկերացրեք, որ բացում կամ փակում եք ափերը», որոնց 15-30 վայրկյան հետո հաջորդել է «դադարեք պատկերացնել, թե ինչպես եք բացում եւ փակում ափերը» հրահանգը։

Գլխուղեղի ՖՄՌՏ եւ ԷԷԳ արդյունքները ցույց են տվել, որ 60 մասնակիցներ (25 տոկոս) բազմիցս կատարել են այդ հրահանգը մի քանի րոպեի ընթացքում։

Հետազոտության հեղինակների խոսքով, որի արդյունքները հրապարակվել են New England Journal of Medicine ամսագրում, պացիենտները, որոնց այդ երեւույթը, որը կոչվում է կոգնիտիվ-մոտորային դիսոցիացիա, ակնհայտ են ցուցաբերում, հասկանում են լեզուն, հիշում հրահանգները եւ կարող են ուշադիր լինել, անգամ եթե անընկալունակ են թվում։

Այդ պացիենտների մոտ կոգնիտիվ (այսինքն մտավոր) ունակությունները գերազանցում են շարժողականներին եւ, հետեւաբար, դրանց հետ կապված չեն։