Մաշկին մրջյունների հայտնվելու զգացողության պատճառներից մեկը ուժեղ հույզերն են (բացասական եւ դրական), գրել է naked-science-ը։
«Ցանկացած ուժեղ ազդեցություն զգացումների վրա կարող է հանգեցնել մաշկին մրջյունների զգացողության առաջացման։ Բայց յուրաքանչյուր մարդու մոտ նյարդային համակարգի գրգռման պրոցեսն անհատական է»,- ասում է հոգեբան Յուլյա Նեւերովան Պերմի հոգեբանական հետազոտությունների համալսարանից։ «Վիճակը, որը նկարագվում է որպես «մրջյունների առաջացում մաշկի վրա», առաջանում է մարմնի ջերմաստիճանի կամ շրջակա միջավայրի ջերմության փոփոխության դեպքում։ Ադ ժամանակ ազդանշան է ստացվում հիպոթալամուսից, որը նյարդով փոխանցվում է մկաններին։ Մկանը կծկվում է, եւ մազիկները բարձրանում են մաշկի վրա։ Գիտականորեն այս երեւույթն անվանվում է պիլոմոտորային ռեֆլեքս կամ պիլոէրեկցիա, շարունակել է Նեւերովան։
Պոլիէրեկցիան ռուդիմիտար ռեֆլեքս է։ Այն թույլ է տվել մարդուն օրգանիզմը պաշտպանել անբարենպաստ ազդեցություններից։ Այժմ մարդու մոտ այդ ռեֆլեքսը կորցրել է այդ նշանակությունը եւ դարձել հուզական վիճակի ցուցիչ։
Եթե մրջյունները հաճելի են եւ կապված են թուլացման հետ, ապա երբեմն հայտնվում է դրանք նորից առաջացնելու ցանկություն։ Այս մասին նշում են ինքնավար սենսորային մերիդիոնալ ռեակցիայի (ԻՍՄՌ) հետազոտողները։ Կադրում երեւացող շարժումը միտումնավոր դանդաղեցնում են եւ դարձնում սահուն, իսկ ձայնը՝ ցածր եւ հանգիստ։ Օրինակ՝ այդպիսին է տիեզերք թռիչքը աստղերով շրջապատված կամ նավակով գետի հոսանքով նավարկելը։ Հետաքրքիր է, որ առավել մեծ նշանակություն ունի այն, թե որքանով է երաժշտությունը գեղեցիկ, եւ որքանով է հակասական։
«Երբեմն մրջյունները կարող են կապված լինել անցյալի տրավմատիկ որեւէ փորձի հետ եւ առաջանալ տհաճ պայմաններ հիշելու ժամանակ։ Բայց չարժե դա դիտարկել որպես հենց մրջյունների զգացողության առաջացման առանձնահատկություն, նման կապ կարող է գոյանալ ցանկացած ռեակցիայի հետ կապված. ինչ-որ մեկի մոտ սկսվում է շնչարգելություն, ինչ-որ մեկի մոտ սրտի աշխատանքը հաճախանում է եւ այլն։ Մրջյունների զգացողությունը քիչ է կախված հենց մարդուց։ Դրանք անհնար է վերահսկել, եւ դրա առաջացումը խիստ անհատական է»,- նշել է Նեւերովան։






