Բիրմինգհեմի համալսարանի իրականացրած հետազոտությունը ցույց է տվել, որ մանուկ հասակում ունեցած քրոնիկական վարակները կամ հիվանդությունները հետագայում կարող են հանգեցնել հոգեկան հիվանդությունների առաջացման։

Հայտնաբերվել է, որ բորբոքման բարձր ցուցիչ ունեցող  իննամյա երեխաների մոտ փսիխոզի կամ շիզոֆրենիայի առաջացման հավանականությունը հինգ անգամ ավելի բարձր է։

Հետազոտության համաձայն, որի արդյունքները հրապարակվել են Jama Psychiatry բժշկական ամսագրում, նրանք նաեւ ունեցել են դեպրեսիայի եւ դիաբետի ավելի մեծ հակում։

Հետազոտողներն օգտագործել են տվյալների շտեմարան, որն ստեղծվել է 90-ական թթ., որի շրջանակում դիտարկվել են հազարավոր երեխաներ իրենց ծնվելու պահից սկսած։ Բորբոքման ցուցիչը, որը հայտնի է որպես с-ռեակտիվ սպիտակուց, չափվել է, երբ մասնակիցները եղել են 9, 15 եւ 17 տարեկան։

Հետազոտությունը ի հայտ է բերել ուժեղ կապ իննամյա երեխաների բարձր с-ռեակտիվ սպիտակուցի ցածր մակարդակի եւ ավելի ուշ շրջանի փսիխոզների եւ դեպրեսիայի միջեւ, բայց դա նշանակություն չի ունեցել, երբ հայտնաբերվել է 15 կամ 17 տարեկանների մոտ։

Կարծիք կա, որ աննշան բորբոքումը, որը բարձրակետին է հասել ինը տարեկանում, կարող է ազդել կենտրոնական նյարդային համակարգի վրա, քանի որ բորբոքումն ստիպում է ուղեղի իմունային բջիջներին փոխել ձեւն այն պրոցեսում, որն անվանվում է միկրոգլիայի ակտիվացում։

Այժմ գիտնականները կատարում են եւս մեկ հետազոտություն, որպեսզի պարզեն, թե կարող են արդյոք հակաբորբոքային միջոցներն օգնել փսիխոզ եւ շիզոֆրենիա ունեցող պացիենտներին։